Քննարկվել է բռնազավթված շրջանների և քաղաքային համայնքների կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցության հարցը
Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների վերաբերյալ նախ զեկուցումներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտին և շրջկենտրոններին վերաբերող հարցերը ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարները:
Քննարկման օրակարգում միջհամայնքային և ներքաղաքային փողոցների բարեկարգմանը և ասֆալտապատմանը, խմելու և ոռոգման ջրի հիմնախնդրի լուծմանը, ինչպես նաև սանմաքրմանը, գիշերային լուսավորությանը և այլ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերն էին:
Հարությունյանը նշել է, որ այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով Կառավարության կողմից նախատեսված է տրամադրել զգալի միջոցներ, սակայն, հաշվի առնելով կարիքների մեծ ծավալը, բարձրացված բոլոր խնդիրները լուծում կստանան փուլ առ փուլ՝ ըստ առաջնահերթության: Նա ընդգծել է, որ պետք է խթանիչ մեխանիզմներ նախատեսվեն համայնքների սեփական եկամուտների ավելացման և Կառավարության ու համայնքների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման համար:
Բռնազավթված շրջանների և քաղաքային համայնքների՝ հանդիպմանը ներկա ղեկավարների հետ քննարկված հիմնական հարցերը վերաբերում էին բնակարանների կառուցման ընթացքին և կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցությանը։ Հարությունյանը հավաստիացրել է, որ ներկայացված հարցերը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից, և իշխանությունների խնդիրն է օր առաջ իրականացնել նախանշված ծրագրերը:
Բարձրացված հարցերի վերաբերյալ Հարությունյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին