«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքն է սա, տնօրենին չեմ ճանաչում․ Արտյուշ Գրիգորյան
Րոպեներ առաջ հայտնաբերվեց յոթերորդ դին։ Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան:
«Անձը դեռևս ճշտվում է։ Ունենք 20 ահազանգ անհետ կորած քաղաքացիների մասին, որից 4-ը ԻԻՀ քաղաքացիներ են ։Ահազանգը ստացել ենք Իրանի դեսպանատնից»,- ասաց նա և ընդգծեց․
«Կինոլոգիական շները ևս մասնակցություն են ունեցել 7-րդ զոհի հայտնաբերման գործընթացում»։
Արտյուշ Գրիգորյանը նաև հայտնեց, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, միացել են նաև մարզային ստորաբաժանումներից։
«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցված են։ Բացառապես կենտրոնացած ենք որոնողա-փրկարարկան աշխատանքների վրա»,- ասաց նա և անդրադարձավ սյուների հնարավոր քանդման աշխատանքներին․
«Առաջիկա մեկ ժամվա մեջ կունենանք որոշում, թե ինչպես պետք է վարվենք դեռևս կանգուն մնացած շինության հետ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու չի կասեցվել տնտեսվարողի գործունեությունը, երբ արձանագրվել են խախտումներ, Գրիգորյանն ասաց․
«Տեղյակ եմ,որ ստուգում է իրականացվել, հայտնաբերվել են խախտումներ, տրվել են կարգադրագրեր, բայց քանի որ այլ ոլորտ եմ համակարգել, հետագա ընթացքից տեղեկություն չունեմ։ Կարծում եմ ՝ կարգադրագրերի հետագա ընթացքը պետք է ճշտել տեսչական մարմնից»։
լրագրողները նաև հետաքրքրվեցին,թե արդյո՞ք «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունից մարդ եկել է, հետաքրքրվել է, Արտյուշ Գրիգորյանն ասաց․
«Նման տեղեկատվություն չունեմ, եկել են,թե՝ ոչ։ Ես կազմակերպության անունը գիտեմ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքն է սա, իսկ թե տնօրենն ով է , չեմ ճանաչում»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին