Ձայնը շատ ցածր է լսվել, չենք կարող ասել կին է, թե տղամարդ․ դեռ ոչ ոք դուրս չի բերվել․ Հայկ Կոստանյան
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։ Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել»։
Panorama.am-ին Կոստանյանը նաև հայտնեց, որ համացանցում տարածված տեղեկությունը, թե հղի կինն է հայտնաբերվել, նման տեղեկություն չունեն։
«Փլատակների մի հատվածում ձայն է լսվել, մենք չենք կարող ասել՝ կնոջ,թե՞ տղամարդու ձայն է, որովհետև շատ ցածր է լսվել։ Մենք պատկերացում չունենք կին է,թե տղամարդ։ Այս պահին որևէ մարդ փլատակներից դուրս չի բերվել»։
Մեր հարցին, թե լրատվամիջոցները հղում են անում Կարմիր խաչի ներկայացուցչին առ այն, որ ողջ քաղաքացի է դուրս բերվել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել, Կոստանյանն ասաց․
«Մենք փլատակներից ոչ ոքի դուրս չենք բերել։ Փորձում եմ կապ հաստատել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ։ Եթե նրանք որևէ մեկին գտել են, տարել են (ես նման տեղեկատվություն եմ ստացել,որ ինչ-որ մեկին տարել են), գուցե եղել է կամավոր, որի ինքնազգացողությունն է վատացել կամ այլ քաղաքացի, որը եղել է տարածքում։ Ամեն դեպքում մենք՝ փրկարարներս, որևէ քաղաքացու դուրս չենք բերել փլատակներից»։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ն նախաքննություն է իրականացնում
- 7 զոհ, 22 անհետ կորած,որից 6-ը՝ ԻԻՀ քաղաքացի
- ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի կապակցությամբ
- Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ․ ԱԻՆ խոսնակ
- «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում