Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, 18-ին էլ փնտրում են. ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Ն անշեց, որ առավոտյան նորից պայթուններ են եղել, ենթադրում են, որ հրավառության նյութերից փոքր չափով դեռ առկա են, սակայն դրանց գերակշիռ մասը պայթել է։ «Պլաստիկ նյութ շատ է եղել պահեստում, դա անդադար վառվում է։ Նորմալ է, որ դա մի քանի օր կարող է տևել, մենք դրան պատրաստ ենք»,- ասաց նախարարը։
Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ըստ նրա՝ հրդեհը միայն պահեստի տարածքում է բռնկվում, մնացած մասում այն մարել է։
Նախարարը նշեց նաև, որ փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի և հինգ դի, 18 քաղաքացի էլ որոնվում է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն։ Փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Հարակից հրապարակումներ`
- «Դադարեցրեք այս զվարճանքը, Հայաստանում ողբերգություն է»
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- ԱԻՆ-ը հրապարակել է Սուրմալուի հրդեհի հեևանքով անհետ կորածների անունները
- Ի՞նչ խախտումներ էր հայտնաբերել տեսչական մարմինը Սուրմալու առևտրի կենտրոնում
- «Սուրմալու» առետրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի. ԱԻՆ
- «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ը անչափահաս
- Պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 5-ամյա աղջկա կյանքին վտանգ չի սպառնում
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և քսան տուժած(տեսանյութ)
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ