Hayat Project. Մեր համերգը չեղարկում ենք
«Օգոստոսի 19-ի Yerevan Park -ում նախատեսվող մեր համերգը մենք չեղարկում ենք»,-տեղեկացնում է Hayat Project խումբը։
Ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ ասված է.
«Այս ողբերգությունը ևս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարևորի մասին:
Խորին ցավակցություններս բոլոր զոհվածների ընտանիքներին և արագ ապաքինում վիրավորներին»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, կա 3 անհետ կորած։
Համերգների չեղարկման մասին հայտնել են նաև այլ երգիչներ ու ռեստորաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ