Ռումբերի կեղծ ահազանգերն օտարերկրացիների,թե՞ հայերի կողմից է արվում․ ԱԻՆ խոսնակի պարզաբանումը
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը,լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռումբերի մասին ահազանգերին, տեղեկացրեց․
«Տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրոնային նամակների միջոցով։ Վերջին շրջանում հիմնականում ուղարկվել է քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին: Այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը՝ մեզ է ուղղված եղել»:
Հարցին է օտարերկրացիներ են նամակ ուղարկողները, թե՞ ՀՀ քաղաքացիներ, ԱԻՆ խոսնակը պարզաբանեց․
«Քանի որ էլեկտրոնային տարբերակով է ուղարկվում, այդ պատճառով չունեմ տեղեկատվություն, թե դա որ երկրից է ուղարկվել, և նամակի հեղինակներն արդյոք օտարերկրացինե՞ր են, թե՞ հայեր»։
Հիշեցնենք՝, որ այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Հավելենք նաև, որ վերջին շրջանում նմանօրինակ տեղեկություն ստանում են հաճախակի։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանի վարկածը՝ ինչու չեն կարողանում գտնել ռումբի մասին կեղծ ահազանգողին
- Մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ