Արամ Գևորգյան. էտ էրեխուն ու իր հղի մորը Երևանի կենտրոնում սպանել են հանցավոր անգործության արդյունքում
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.
«Փոքրիկ Մարատի լուսանկարը տարածելուն զուգահեռ նույն եռանդով հետևողական կլինեք, որ այդ երեխայի մահվան պատճառ դարձած բոլոր մեղավորները պատժվեն։
Էտ էրեխուն դրսի թշնամին չի սպանել, էտ էրեխուն «30 տարի առաջ հանձնած» տարածքի համար չեն սպանել, էտ էրեխուն ու իր հղի մորը Երևանի կենտրոնում սպանել են հանցավոր անգործության արդյունքում։ Ու այդ հանցավոր անգործությունն ունի անուն, ազգանուններ, պաշտոններ, թանձրացական, այլ ոչ վերացական պատասխանատուներ։
Հասուն մարդու մահվան հետ մի տեղ կարողանում ես համակերպվել, բայց երեխայի մահը... նման բաներ չպիտի լինեն, նման իրավիճակների համար անգամ ձևակերպումներ չկան։
Հիմա դու ավելի լավ աշխարհում ես, պստո ջան։ Ցավից ու չար մարդկանցից հեռու...»։
Այսօր՝ ժամը 15:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 14-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 4 քաղաքացի
- «Սուրմալու»-ում պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորածներինը՝ 8-ի
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ