Հասարակություն 11:11 16/08/2022 Հայաստան

Թաներ Աքչամն ահազանգում է Դադրյանի՝ Երևանում գտնվող շիրիմի անմխիթար վիճակի մասին

Թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ Թաներ Աքչամն ահազանգում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող, պրոֆեսոր Վահագն Դադրյանի՝ Երևանում գտնվող գերեզմանի անմխիթար վիճակի մասին։

Օսմանյան  Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։

«Մեծ խռովքով ու տխրությամբ հրապարակում եմ մի քանի լուսանկարներ իմ սիրելի պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանից։ Համառ և համբերատար հետազոտություններից հետո Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգգի Գոշինը պարզել է, որ Դադրյանի գերեզմանը՝ Երևանի գերեզմանատունը, որտեղ նա թաղվել է 2019 թվականին, մնացել է առանց խնամքի՝ թաղված մոլախոտ-թփերով։ Ավելի վատ, գերեզմանի վրա նույնիսկ նշում չկա։ Միայն գերեզմանատան տնօրինության օգնությամբ է հնարավոր եղել գտնել գերեզմանի տեղը: Դադրյանն արժանի չէ դրան։ Մինչ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին մեծարում են օտարերկրյա բազմաթիվ պաշտոնյաների, անընդունելի և անսահման ամոթ է, որ ժամանակակից Հայոց ցեղասպանության հետազոտության հիմնադրի գերեզմանը գտնվում է անբարեկարգ և մոռացված վիճակում, առանց նույնիսկ նշումի։ Ես չգիտեմ, թե ով է պատասխանատու Դադրյանի հուղարկավորության և գերեզման կառուցելու համար: Ինչ էլ որ լինի,  վստահ եմ՝ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ սա մեծ ամոթ է և անընդունելի»,-գրել է Թաներ Աքչամը։

Նա հույս է հայտնել, որ  պատասխանատուները անհապաղ միջոցներ կձեռնարկեն և Դադրյանին կտան իրեն արժանի գերեզմանը:

«Միմյանց մեղադրելու փոխարեն պետք է հավաքվենք և անենք այն, ինչ անհրաժեշտ է»,-նշել է թուրք մտավորականը։

Նշենք, որ Վահագն Դադրյանն ու Թաներ Աքչամը համեհղինակել են «Դատավարություն Ստամբուլում» գիրքը։ Նա ամերիկահայ ճանաչված գիտնական է, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս։ Սոցիոլոգիայի դոկտոր (1954), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Հայոց Ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։

Դադրյանը մահացել է 2019-ի օգոստոսի 2-ին։











Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ Թբիլիսիում անցկացվում է Քաղաքի օրը
Քաղաքի օրվա կապակցությամբ շաբաթ օրը Թբիլիսիում զանգվածային տոնական միջոցառումներ են անցկացվում, տոնակատարությունները կազմակերպվում են առաջին...
Աղբյուր` Panorama.am
16:03
Այս անբեկանելի փաստերը աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ լինի կամ էլ ավարտված ստախոս. Բագրատ Միկոյան
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
15:52
Ալեն Սիմոնյանին հրավիրել են Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը:...
Աղբյուր` Panorama.am
15:24
Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը և 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: ԱԻ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:15
2 բուշալտ վրեն քցած, արդուզարդը ձեռին կապած, ֆենած մազերով ու ցելաֆանը վրեն մատրասի վրա պառկած. Արամ Գևորգյան
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 բուշալտ վրեն քցած, արդուզարդը ձեռին կապած, ֆենած...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մոսկվայում ընկերոջ համար զրահաբաճկոն գնելիս տղամարդուն 60 հազար ռուբլով խաբել են
Մայրաքաղաքում տղամարդը փորձել է առցանց խանութից զրահաբաճկոն գնել, սակայն խաբեբաները նրան խաբվել և կորզել են 60 հազար ռուբլի։ Այս մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
14:54
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ինը եվրոպացի է ձերբակալվել
Իրանում կանանց իրավունքների համար բողոքի ցույցերի ժամանակ եվրոպական երկրների ինը քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Այդ մասին հայտնում է Deutsche...
Աղբյուր` Panorama.am
14:45
Արցախի խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արցախի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի»...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՀՖՖ-ն արձագանքել է Տալալաևի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին լուրերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը հայտնել է, որ կազմակերպությունը չի բանակցում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Մեծ բարձրության վրա գործող ԱԹՍ կհավաքվեն ուկրաինական «Բայկար» գործարանում. Հալուք Բայրաքթար
Թուրքական Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ ուկրաինական «Բայքար» գործարանը կարտադրի Bayraktar...
Աղբյուր` Panorama.am
14:05
Քաբուլի հյուսիսում պայթյուն է որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Քաբուլի հյուսիսում, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ տեղական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Երկու սցենար է սպասվում մեզ ու տարածաշրջանին․ Մենուա Սողոմոնյան
«Այսպես տեղի է ունենում Հայաստանի «ինքիշխանության» հաստատման գործընթացը, ինչի մասին երեկ խոսում էր կոլլաբորացիոնիստ բռնապետը, և մեկնարկում է «100-ամյա խաղաղության» դարաշրջանը»։
Աղբյուր` Panorama.am
13:46
Վրաց քաղաքագետ. Առաջնորդվում ենք վրացական շահերով՝ մնալ չեզոք ու ոչ մեկին չօգնել
Վրաց քաղաքագետ Արչիլ Սիխառուլիձեն պատասխանել է hraparak.am-ի հարցերին
Աղբյուր` Panorama.am
13:39
Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել
Ադրբեջանի երկու քաղաքացիներ ծանր վիրավորվել են Վարանդայի մոտ ականի պայթյունի հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հայտնել է Trend...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային, դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից տեղեկանում են, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ով օրեր առաջ, սենատոր...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան կարող են հոկտեմբերին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը
Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ, ասել է Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am
13:00
2021-2022 թթ. Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ խարդախության եղանակով քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31 մլն դրամ
2021-2022 թվականներին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
12:50
«Տելեգրամով» թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները...
Աղբյուր` Panorama.am
12:49
Տոկաևի սպանությունը ծրագրած ղազախին 17 տարվա ազատազրկում է սպառնում
Աստանայի քրեական գործերով մասնագիտացված միջշրջանային դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել հանրաքվեի արդյունքները
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Բաբայան
ԱՀ ատգործնախարարը կարևորել է նաև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Աղբյուր` Panorama.am
12:10
Պեսկով. Զինկոմիսարիատների ծանրաբեռնվածության պատճառով, որոշվել է զորակոչի մեկնարկը տեղափոխել նոյեմբերի 1-ին
Աշնանային զորակոչի մեկնարկը նոյեմբերի 1 տեղափոխելու որոշումը թույլ կտա թուլացնել մոբիլիզացվածների և զորակոչիկների հոսքը: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Գուրգեն Խանջյանի նոր՝ «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի շրջանակում կայացավ Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպի շնորհանդեսը
Աղբյուր` Panorama.am
11:52
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակով
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։...
Աղբյուր` Panorama.am
11:43
Բայդենը ստորագրել է օրինագիծը, որը ներառում է 12,4 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ստորագրել է օրինագիծ, որը կշարունակի ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը, այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}