Հնարավոր է լինի մարդ, որը փլատակների տակ է,բայց մենք նրա մասին ինֆորմացիա չենք ստացել․ Հայկ Կոստանյան
«Երեք օրից ավելի է իրականացվում է որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին իրականացվում է հովացման աշխատանքներ,քանի որ կրակը մարվել է։ Պարբերաբար հովացում ենք իրականացնում, որպեսզի կրակ չառաջանա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով ՝ ոչ մի վայրկյան աշխատանքները չեն դադարում, որպեսզի կարողանան անհետ կորած քաղաքացիներին դուրս բերեն։
«Այնուհետև, քանի որ կա շենքի փլուզման վտանգ, այն կարծում եմ՝ կապամոնտաժվի։ Ընթացքում տարածքի մաքրման աշխատանքներ կարվեն, որպեսզի մեր ուժային կառույցների գործընկերները կարողանան իրենց գործողություններն իրականացրել»,- ասաց նա՝ հավելելով․
«Գուցե լինի մարդ, որը փլատակների տակ է ,բայց մենք նրա մասին ինֆորմացիա չենք ստացել։ Ամեն դեպքում, անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոշակի ժամանակահատված որոնողական աշխատանքները կշարունակվեն»,- նշեց նա։
Կոստանյանի նաև տեղեկացրեց, որ ծխահարված և վնասվածք ստացած փրկարարներ եղել են միայն առաջին օրը՝ կապված հրդեհի ծավալների հետ։ Բոլորը ստացել են բուժօգնություն և վերադարձել շարքեր։