Հայաստանում ՄԹ դեսպան. Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են
Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։
Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին։
Օգոստոսի 14-ին Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր․
«Ցնցված և խորապես վշտացած եմ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրով։ Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում եմ լիարժեք ու շուտափույթ ապաքինում»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ում իջեցվել են Հայաստանի դրոշները
- Քաղաքացիները պայթյունի վայրում թողնում են ծաղիկներ, մոմեր, խաղալիքներ
- Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան. Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին
- Արցախում հայտարարվել է սուգ
- «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ
- Հայաստանում սուգ է