Միխայիլ Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։Այս մասին հայտնում են ՌԴ Կառավարությունից։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նրանք քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության ընդլայնման և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման առաջնահերթ խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում։