Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգում է Ադրբեջանի կողմից ցեղասպան գործողությունների մասին
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հրապարակել է «Կարմիր դրոշի» նոր ահազանգԱդրբեջանի համար։
«Մենք դատապարտում ենք շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքները և վայրագությունները Արցախում և նրա սահմաններից դուրս հայ ժողովրդի և մշակութային ժառանգության դեմ։
Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է մոտակա հայկական գերեզմանոցից փորված ու հանած գանգը ադրբեջանցի զինվորը կապում զինվորական բեռնատարի հետևի մասում, իսկ ծառայակիցներն ուրախանում են:
Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերի դեմ սպառնացող ցեղասպանության մասին, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ), այնպես էլ Հայաստանում:
Գերեզմանների, շիրիմների պղծումը ցեղասպանության մեջ սովորաբար դիտվող վայրագություն է, քանի որ այն ձգտում է թիրախավորել, նվաստացնել, ոչնչացնել ինքնությունը և ժխտել թիրախային խմբի արժանապատվությունը նույնիսկ մահից հետո։
Ցեղասպանության վայրագության վտանգը մեծ է հատկապես հիմա՝ հաշվի առնելով վերջին լուրերը հայաբնակ Աղվանո և Բերձոր քաղաքները Ադրբեջանին հանձնելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի շարունակական փաստագրված խախտումների մասին։
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանցի զինվորները զանգվածաբար կենդանիներ են մորթում և նրանց օրգանները թողնում շրջանի հայ գյուղացիների կողմից օգտագործվող ջրի աղբյուրներում և թունավորում ջրամատակարարումը։
Թաթոյանը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինվորները կրակում են իրենց դաշտերում աշխատող հայ գյուղացիների վրա, ինչը վտանգում է ինչպես գյուղացիների ապրուստը, այնպես էլ Աղվանոյի և Բերձորի գյուղացիների սննդի կարևոր աղբյուրը»,-ասված է հայտարարության մեջ։
The Lemkin Institute for Genocide Prevention has released a new Red Flag Alert for Genocide for #Azerbaijan. We condemn the continued hate speech, threats, & atrocities committed against #Armenian people and cultural heritage in #Artsakh & beyond. https://t.co/6kzX951qf9 pic.twitter.com/4e7mmsjcIa
— Lemkin Institute for Genocide Prevention (@LemkinInstitute) August 17, 2022