Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում այսօր ևս փոշու, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիների գերազանցում է արձանագրվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների՝ օգոստոսի 17-18-ի դրությամբ։
«Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4-1.5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1․4 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1․2 անգամ։
Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.1 անգամ։
Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել»,- հայտնում են կենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ