Արսեն Բաբայանը՝ Անահիտ Բախշյանին. Հույս ունեմ, որ Ձեր վերջին ֆլեշմոբն իսկապես ազնիվ մղումներից է բխում
Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է արել միանալ Ռուսաստանի իշխաննություններին ուղղված մի ֆլեշմոբի։
Ի պատասխան բազմաթիվ օգտատերեր հակադարձել, քննադատել են նման հրապարակումը.
«Անկախ, ինքնիշխան պետությունն ինքն է պաշտպանում իր երկրի սահմանները։ Հա ի դեպ` ՀՀ -ում իշխանությունը չի պատկանում ժողովրդին»։
«Մենք վաղուց չունենք ինքնիշխանություն։ Ու դրա ֆուտլյարն էլ մանրից մաշացնում են, որ երևա բովանդակության բացակայությունը»։
«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ո՛չ թե ժողովրդին, այլ ոմն հոգեգարի: Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում` «Беда нашей страны в том, что люди, которые должны принимать таблетки, принимают законы»։
«Անկախ, ինքնիշխան պետությունն ինքն է պաշտպանում իր երկրի սահմանները։ Հա ի դեպ` ՀՀ -ում իշխանությունը չի պատկանում ժողովրդին»։
«Փաստորեն Հայաստանը ժողովրդավարական եք համարում ։ Ամոթ է»։
Առանձին գրառմամբ արձագանքել է նաև «Հայրենիք» կուսակցության քաղխորհդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը.
«Սիրելի տիկին Անահիտ Բախշյան,
Խնդրում եմ հիշեցրեք,
1) արդյոք ֆլեշմոբ նախաձեռնել եք ուղղված միջազգային հանրությանը, երբ, ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ միջազգային հանրությունը մեզանից պահանջում էր Արցախի հարցում իջեցնել մեր նշաձողը,
2) արդյոք ֆլեշմոբի նախաձեռնեցիք կամ միացաք, երբ ԵՄ դեսպանը պնդեց, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ,
3) նախաձեռնեցիք արդյոք ֆլեշմոբ ուղղված ՀՀ իշխանություններին, երբ Ադրբեջանի արտգործնախախարի տեղակալը հայտարարեց, որ Նիկոլն ու Ալիևը Բրյուսելում պայմանավորվել են ՀՀ 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու հարցում: Գոնե միանայիք իմ «ֆլեշմեբին» ու պահանջեինք իշխանության կողմից հերքում, որն այդպես էլ չարեցին:
Տիկին Բախշյան, այսպիսի հարցերը, հավատացեք, բազմաթիվ են:
Հույս ունեմ, որ Ձեր վերջին ֆլեշմոբն իսկապես ազնիվ մղումներից է բխում, բայց խնդրում եմ լինել ավելի ուշադիր և հավատարիմ իմ իմացած Ձեր օբյեկտիվ լինելու սկզբունքին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին