Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրում է․
«Բան չեմ հասկանում։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, վարչապետները, խորհրդարանի նախագահները (+ պակիստանի խորհրդարանի նախագահը), իսկ այսօր էլ Թուրքիայի առևտրի փոխնախարարը խոսում են շուտով Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցք տրամադրելու մասին։
Մեր իշխանություններն այդպես էլ ոչինչ չեն ասում։ Չէ, ասենք թե իբր առարկում են. թե բա գիտեք նման բանակցություններ մենք չենք վարում։ Է միգուցե դուք չեք վարում ուրիշնե՞րն են դա անում։
Այսօր էլ այդ փոխնախարարի ասածի վրա ի՞նչու էկոնոմիկայի նախարարության համապատասխան պաշտոնյան չի ասում, որ նման բան չկա։ Հասկանու՞մ եք ի՞նչ է միջանցքը։ Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց