Մետրոպոլիտենի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենից։
«Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»։
Նշենք, որ Սահակ Վարդանյանը՝ արդեն նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, այդ պաշտոնին նշանակվել էր երկու ամիս առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան