Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար
Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը: Ճարտարապետական այս լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը:
Նշվում է, որ աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս: Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերկարացնի կամրջի կյանքը:
Երևանի քաղաքապետարանն այս տարվա կամուրջների պահպանության ծրագրում ընդգրկել է նաև Կիևյանի, Սարալանջի և Գարեգին Նժդեհի` քաղաքացիներին առավել հայտնի «Վստրեչի» կամուրջները: Նախատեսված է նորոգել նաև Հաղթանակի կամուրջը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին