Տնտեսություն 15:06 24/08/2022 Հայաստան

ԶՊՄԿ-ն գաղտնի որոշմամբ ևս 6.8 տոկոս բաժնետոմսեր է նվիրել կառավարությանը

«2022թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից ստացել ենք ևս 6.8 տոկոս։ Այդ ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։

Նրա խոսքով, որոշումը չհրապարակելու խնդրանքը եղել է տնտեսվարողինը։

«Մեր կողմից որևէ գաղտնիություն չկա, իրենց կողմից գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է։ Եվ մենք հիմա այս բաժնամասը նույնպես հանձնում ենք  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը»,-ասաց Փաշինյանը։

Մարտի 24-ի որոշումից հետո, պաշտոնական վիճակագրության համաձայն. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։

«Սա շատ կարևոր իրադարձություն է, կարծում եմ։ Ուզում եմ ընդգծել, որ նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել 2021 թվականին՝ Կապանում նախընտրական քարոզչության ժամանակ։ Ուրախ եմ արձանագրել, որ այս նախընտրական խոստումը ևս ի կատար է ածված։ Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի ոլորտի թափանցիկությանը, պետական եկամուտների գեներամնաը, մեր երկրի զարգացմանը։ Մենք նշանակել են ֆինանսական հսկիչ, փորձում ենք ամեն ինչ անել մեր գործընկերների հետ մաքսիմալ թափանցիկ դարձնենք ընկերությունը, դրա գործունեությունը։ Ուրախ եմ արձանագրել, որ լավ գործընկերային հարաբերություններ են հաստատված, հույս ունեմ, որ այդ ոգով կշարունակենք»,-ասաց Փաշինյանը։

Կառավարության պաշտոնական էջում հրապարակված իրավական ակտի նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 188,947 (հարյուր ութսունութ հազար ինը հարյուր քառասունյոթ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր (որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը), որոնց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ մոյւս բաժնետերն էլ թափանցիկ գնումների կողմնակից է, ըստ այդմ նկատում են հարկային բազայի մեծացում, գնային փոփոխություններ, ինչն էլ ազդում է ինքնարժեքների վրա։

Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ստացել էր բաժնետոմսերի 15 տոկոսը։ Սրա կառավարումը նույնպես հանձնվել է ԱՆԻՖ-ին։

Այս գործարքի թափանցիկության վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ, հրապարակումներ եղան։

Ինչևէ, կառավարության այսօրվա նիստում միաձայն որոշվեց, որ գաղտնի որոշմամբ նվեր ստացած ու Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, «բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով»։
Կից հավելվածով ներկայացվում է պայմանագրի ձևը, որտեղ մասնավորապես նշվում է.

«Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկկողմ կնքման պահից և գործում է տասը տարի ժամկետով։ Եթե կողմերից որևէ մեկը մյուս կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց երեսուն օր առաջ չի ծանուցում պայմանագրի դադարեցման մասին, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված նույն ժամկետով:
Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել կողմերի համաձայնությամբ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:47
Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության
Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի...
Աղբյուր` Panorama.am
15:34
ՔԿ. Միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ
Երեխայի մահվան դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Վանաձորում ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճշակայանի ճնշակի և գազակուտակիչների...
Աղբյուր` Panorama.am
15:20
«Ժամանակը եկել է». Վրաստանի նախագահը երեխաներին բողոքի ցույցի կոչ է արել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում կոչ է արել դպրոցներին ներգրավվել գործող իշխանության դեմ բողոքի ցույցերին։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում
ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս ինքնառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում։ «Պաշտոնապես առաջադրվել...
Աղբյուր` Panorama.am
15:05
Դիլիջանում տան գողը որդին էր
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում նոյեմբերի 28-ին հաղորդում տված կինը հայտնել էր, որ Աթարբեկյան փողոցի իր տնից գողություն է կատարվել:...
Աղբյուր` Panorama.am
14:16
Նախնական տեղեկություններով մահացած 4 տարեկան երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան. Նարեկ Սարգսյան
Այսօր, դեկտեմբերի 2-ին ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
14:16
Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին
Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
Աղբյուր` Panorama.am
13:55
Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը
Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
Աղբյուր` Panorama.am
13:37
Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վրաստանում ԱՄՆ Հանրապետական ու Դեմոկրատական էլիտաների պայքարի շարունակությունն է ընթանում:...
Աղբյուր` Panorama.am
13:33
Մետրոյում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ մետրոյի կայարաններից մեկում մի տղամարդ փորձել է անչափահաս տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ոստիկանության պատասխանատու ծառայողը չորս տարում 18-21 հազար լիտր բենզին է գողացել
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում,...
Աղբյուր` Panorama.am
13:00
Իրանի ԱԳՆ. Սիրիայում ահաբեկիչները գործում են ԱՄՆ-ի հետ համաձայնեցվա
Նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիսում ակտիվացած ահաբեկչական խմբավորումները գործում են ԱՄՆ-ի հետ համակարգված։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Մարզերում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
12:31
ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում. ԱՆ
Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ,  կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում...
Աղբյուր` Panorama.am
12:19
ԶՈւ կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ սահմանների անձեռնամխելիությունը. Աբրահամյան
Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և...
Աղբյուր` Panorama.am
12:11
Գեղամ Նազարյանն ասում է՝ լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր
«Ոոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»։
Աղբյուր` Panorama.am
12:02
Էդուարդո Բովեի մայրն ուշագնաց է եղել մարզադաշտում
«Ֆիորենտինա»  ակումբի ֆուտբոլիստ  Էդուարդո Բովեն ուշքի է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
Առաջարկում է բարձրացնել դիվանագետների աշխատավարձը
Ըստ Մնացական Սաֆարյանի, ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը։
Աղբյուր` Panorama.am
11:37
Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո
«Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում ընթացող վերջին օրերի...
Աղբյուր` Panorama.am
11:21
Վահե Հովհաննիսյան. Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն...
Աղբյուր` Panorama.am
11:20
Արծվիկ Մինասյանն ուղղեց, երբ Գեղամ Նազարյանը ներկայացվեց որպես ընդդիմադիր պատգամավոր
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանն իր խոսքում պատգամավոր Գեղամ Նազարյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ընդդիմադիր պատգամավորները դիմել են դատարան՝ ընդդեմ ԱԳՆ-ի
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներին գտել են վնասվածքներով ու ցրտահարության նշաններով
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտի...
Աղբյուր` Panorama.am
10:41
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում է
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն...
Աղբյուր` Panorama.am
10:31
Այսօրվանից ավտոբուսներում, տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել բանկային քարտերով
«Այսօրվանից ավտոբուսներում, միկրոավտոբուսներում, տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հալեպում ու Իդլիբում զոհերի թիվն ավելանում է, նրանց թվում 20 երեխա կա
Սիրիական բանակի և Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ The National պարբերականի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու
Գյումրու Քաղաքցիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է` որպես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}