Տնտեսություն 11:13 24/08/2022 Հայաստան

Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն դրամ գումար հափշտակելու փորձ է արվել

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են,  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն հաղորդում էր ստացվել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները:  Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝  63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։

ՊԵԿ փոխանցմամբ, քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից, այլ ընկերությունների միջոցով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 560 միլիոն ՀՀ դրամի հափշտակությունը նախապես պլանավորված մեխանիզմով կազմակերպել են ՀՀ քաղաքացիներ Հ.Ք.-ն և Գ.Ն.-ն։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ք.-ն և Գ.Ն.-ն, իրենց հանցավոր մտադրություններն անխոչընդոտ իրագործելու և հանցագործությունը քողարկելու նպատակով, մինչև պետական բյուջեից գումարներ հափշտակելը՝ 2022 թվականի հունիս ամսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաև այդ ընկերությունների և իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առևտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։

Այնուհետև, Հ.Ք.-ն և Գ.Ն.-ն, նշված 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով, կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ, ու կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչություն՝ գրանցվել են որպես կազմակերպությունների տնօրեն և էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր և գաղտնաբառեր։

Վերջիններս, օգտագործելով խաբեության եղանակով ստացված ծածկագրերը ու գաղտնաբառերը, մուտք են գործել այդ 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ և հարկային մարմին ներկայացրել ընկերությունների կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցրել են ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում եկամտային հարկի գումարները համարվել են որպես ավել վճարված և պետական բյուջեից վերադարձվել հարկերի միասնական հաշվին։

Այնուհետև, վերադարձվող գումարների մեծությամբ պայմանավորված՝ հարկային հսկողությունից խուսափելու և հարկային ծառայողների տեսադաշտում չհայտնվելու նպատակով նշված անձինք հարկային մարմին են ներկայացրել 167 դիմում՝ եկամտային հարկի գումարները մաս-մաս  հարկերի միասնական հաշվից իրենց կողմից բացված հաշվեհամարներին վերադարձնելու մասին, որոնց հիման վրա գումարները փոխանցվել են այդ հաշվեհամարներին։

Այնուհետև Հ.Ք.-ն և Գ.Ն․-ն հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրամական միջոցները բազմաթիվ գործարքներով շրջանառել են իրենց, այդ թվում՝ նոր հիմնադրված ընկերությունների բանկային հաշիվներով և էլեկտրոնային դրամապանակներով ու կանխիկացնելով՝ տնօրինել: Իսկ պետական բյուջեից հափշտակված գումարի մյուս մասը հնարավորություն չեն ունեցել տնօրինել՝ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհապաղ կիրառված արգելադրման պատճառով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի և Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների համատեղ և համակարգված գործողությունների արդյունքում Հ.Ք-ն և Գ.Ն-ն հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջիններիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիշյալ անձինք նախապես մշակված բանկային փոխանցումների սխեմաների կիրառման արդյունքում, թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը և իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել են որպես ձեռնարկատիրական գործունեության արդունք և առանց խոչընդոտների տնօրինել են դրանք: Այսպիսով, Հ.Ք-ի և Գ.Ն-ի գործողություններում առերևույթ առկա են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ:

Քրեական վարույթով օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են և միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված հանցակիցներին, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}