Բյուրականի աստղադիտարանում կանցկացվեն գիտական միջազգային միջոցառումներ
Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերն ինչպես միշտ առանձնանում է գիտական միջազգային միջոցառումներով։
Սեպտեմբերի 12-16-ին աստղադիտարանում կանցկացվի 8-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոցը (8BISS)։ Դպրոցի շրջանակներում տարբեր երկրների ոլորտի 36 երիտասարդ մասնագետ և ուսանող հնարավորություն կունենա մասնակցելու հայտնի մասնագետների դասախոսություններին և գործնական դասերին: Դպրոցը կանցկացվի առցանց տարբերակով, իսկ աշխատանքային լեզուն կլինի անգլերենը։
Սեպտեմբերի 19-23-ին աստղադիտարանում (ԲԱ) կկազմակերպվի «Տիեզերական հետազոտություններ և տեխնոլոգիաներ» թեմայով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի շրջանակներում անդրադարձ կկատարվի այնպիսի թեմաների, ինչպես օրինակ՝ տիեզերական գիություններ և տիեզերական աստղագիտություն, տիեզերական տեխնոլոգիաներ, վիրտուալ աստղադիտարաններ։
Աստղադիտարանից հայտնում են, որ գիտաժողովին զեկուցումներով Հայաստանից հանդես կգան Կամո Գիգոյանը (ԲԱ), Արեգ Միքայելյանը (ԲԱ), Հայկ Հարությունյանը (ԲԱ), Ելենա Նիկողոսյանը (ԲԱ) և Արարատ Եղիկյանը (ԲԱ), ինչպես նաև Վահագն Գուրզադյանը և Նարեկ Սահակյանը, իսկ օտարերկրյա հրավիրյալ մասնագետների թվում են Իվան Անդրոնովը (Ուկրաինա), Վիկտոր Բուժակասը (ՌԴ), Ալեքսանդր Խոլտիգինը (ՌԴ), Օլեգ Մալկովը (ՌԴ), Մուստաֆա Մեֆթահը (Ֆրանսիա), Ելենա Պանկոն (Ուկրաինա), Ալեն Սարկիսյանը (Ֆրանսիա), Դմիտրի Սոկոլովը (ՌԴ)։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան