Քաղաքական 10:53 06/09/2022

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ՌԴ նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ընթացքը

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում հաստատված ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի:

Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:

Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են,«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:58
Այսօրվա հայ հասարակությունը բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան կառավարում են թրքամետերը․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօրվա հայ հասարակությունը՝ (գիտակցաբար, թե անգիտակցաբար)...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կալանավորված անձը ներքնազգեստում թաքցրել էր կասկածելի զանգվածներ
Այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել․ Թևան Պողոսյան
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է. «35 տարի է Հայաստանի և´...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է նաև Ջերմուկ քաղաք։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:10
5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու փաստով
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մեր ոլորտում գյանդաներ չկան․Հովհաննես Հովսեփյանը պատասխանել է Իսրայել Հակոբկոխյանին
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան և ես խստորեն դատապարտում...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայկ Մամիջանյանը Սերբիայի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Մեր երկու երկրների պարագայում սեփական մաշկի վրա գիտենք, թե ինչ է խաղաղության գինը և  ինչ կարեւորություն այն ունի երկրի զարգացման և ժողովրդի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:24
Եթե չենք ցանկանում հիվանդանոցներ կառուցել, պետք է մարզադպրոցներ կառուցենք․ Գիլոյան
«ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության»  նախագիծն այսօր ներկայացվել է...
Աղբյուր` Panorama.am
18:13
Վրաստանում ՀՀ դեսպանը Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտորի հետ քննարկել են մշակութային հարցեր
Փետրվարի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Նանա Շարիկաձեի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:02
Քաղաքագետ. Իսկ Լավրովը եկել էր ՝ ասեր, որ Արցախից մի հրաժարվեք, մենք կօգնենք
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Երեկվա Լավրովի հարցազրույցը հերթական լակմուսի թուղթն էր, որ ցույց տվեց ովքեր են եկել իշխանության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպումը
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Արգենտինացին հետաձգել է ակումբի ղեկավարների հետ հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սա փաստ է, որը գործող իշխանությանն օժտում է լկտի անբարտավանությամբ վարվելու մեզ հետ. Աննա Կոստանյան
«Ուզում եմ ցավալիորեն փաստել Լաչինի միջանցքի փակման հարցով քննարկման խորհրդարանական դահլիճի այսօրվա պատկերը: Փաստորեն սա շատ ցավալի փաստ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Հացավանի տներից մեկում կիսաայրված դի է հայտնաբերվել
Փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:25
«ՔՊ-ականները թող նայեն Եռաբլուրին ու հիշեն այն տղաներին, ովքեր դեռ անգերեզման են»
Խորհրդանշական նուռ ու մոմ՝ Ազգային ժողովում
Աղբյուր` Panorama.am
17:08
Նաիրա Զոհրաբյան. Какая муха вас укусила, Сергей Викторович?
Սերգեյ Վիկտորովիչ, ես չէ, որ Ձեզ պես լուրջ տղային պետք է դիվանագիտություն սովորեցնեմ։
Աղբյուր` Panorama.am
16:48
Արցախի հարցով չենք օգտագործել իրավական և դիվանագիտական շտեմարանի և 5 տոկոսը. Ալավերդյան
«Փառք և պատիվ արցախահայությանը, որն այսօր հայության պատիվն է պահում, հայության ինքնությունը ցույց է տալիս ամբողջ աշխարհին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:37
Իշխանությունը ոչ թե փակել, այլ բացել է Հայաստանի կործանման ճանապարհը. Արեգնազ Մանուկյան
«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ արցախի թեման դուրս գա օրակարգից և վերածվի ընթացիկ լրահոսի, իրենց քարոզի հիմքում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Բարձրացվել է թռչնամսի շրջանառության ոլորտում տնտեսավարողների կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հարցը
ՄՊՀ հասարակական խորհրդի նիստում քննարկվել են թռչնամսի, կանթամթերքի շրջանառության ոլորտներում, ակցիաների առնչությամբ անբարեխիղճ մրցակցության հարցերը
Աղբյուր` Panorama.am
16:18
Բաց դռների օր՝ համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայում
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվանն ընդառաջ այսօր՝ փետրվարի 3-ին, ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում բաց դռների օր...
Աղբյուր` Panorama.am
16:08
Փաշինյան. Կարևորում ենք պարենային անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացումը
«Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, փոխադարձ առևտուրը Միությունում շարունակում է դրական դինամիկա դրսևորել։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների...
Աղբյուր` Panorama.am
16:00
Հիրոսիման G7-ի գագաթնաժողովի անցկացման համար կծախս 87,7 մլն դոլար
Հիրոսիմայի պրեֆեկտուրան այս տարվա մայիսին G7-ի գագաթնաժողովը հյուրընկալելու համար կծախսի 11,4 միլիարդ իեն (87,7 միլիոն դոլար), հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:52
Նայում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը և ամաչում. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Ես մտածում էի, թե ավելի շատ խոսք պետք է գնա, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, և ինչպես պետք է բացվի այն, բայց ուրախ էլ եմ, որ այս...
Աղբյուր` Panorama.am
15:40
Այս իշխանությունները տղաներ չեն սիրում, որովհետև նրանք չկարողացան դառնան տղա. Արա Ռոստոմյան
«Երբ Գուրգեն Արսենյանն իր ելույթի ժամանակ ասում էր՝ այնտեղ 120 հազար մարդ կա, այստեղ 3 միլիոն: Դիմեմ իրեն՝ Գո՛ւգո, քեզ եմ ասում,  էդ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Օհանովի փողոցում պարեկներին հարվածներ հասցրած քաղաքացուն է մեղադրանք ներկայացվել
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ղրիմում ազգայնացվել է ուկրաինացիներին պատկանող մոտ 500 անշարժ գույք
Ղրիմի Պետխորհրդի պատգամավորներն ուրբաթ օրը բանաձեւ են ընդունել օտարերկրյա քաղաքացիների ունեցվածքի ազգայնացման մասին, ցուցակում ներառված է մոտ...
Աղբյուր` Panorama.am
15:09
Օկուպացիայի մասին հայտարարությունները, ըստ էության, ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ. Գյուլումյան
«Օկուպացիայի մասին Լավրովի երեկվա հայտարարությունը, ընդհանրապես  բոլոր այդ հայտարարությունները, ըստ էության, ժխտված են ...
Աղբյուր` Panorama.am
15:02
Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Առօրյա բանկային գործարքները Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ հասանելի են 24/7 ռեժիմով՝ անգամ առանց համակարգչի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Կոպիրկին. Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը
ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը խորացնում են համագործակցությունը։ Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրության դրույթները չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել. Պողոսյան
13:04 03/02/2023

Սահմանադրության դրույթները չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել. Պողոսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}