ԱՅԼՄԱՄՈՒԼ 13:00 06/09/2022 Հայաստան

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ հակիրճ. «Հենակետ»

Ռազմական իրադրություն

• Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին:
• Էստոնիան ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային 250 մլն եվրոյի սարքավորումներ կմատակարարի։
• Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ երեք միավոր «Gepard» զենիթային հրետանային համալիրներ է հանձնել և 11 ԲՏՌ Մ113։
• Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել ամրություններ կառուցել Ուկրաինայի հյուսիսում։ Ինչպես հայտարարել է ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը, ամրացման գիծը ստեղծում են այն տեղամասերում, որոնք առավելագույնս մոտ են սահմանին:
• Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է Լատվիայից 6 միավոր M109 ինքնագնաց հրետանային կայանք ստանալու մասին:
• Լատվիայում մեկնարկել է Ուկրաինայի համար Թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ի գնման համար հերթական դրամահավաքը:
• Ուկրաինայի ՊՆախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Պենտագոնի կողմից փոխանցված HIMARS-ներից ոչ մի միավոր չի կորցրել։ Իսկ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր HIMARS-ի մի քանի արձակման կայանքների ոչնչացման մասին։
• Ուկրաինայի ՊՆ Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է ամերիկյան կողմի հետ պայմանավորվածության համաձայն, մատակարարվող զենքը չի կիրառվի Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա։
• Ուկրաինայում կստեղծվի միջազգային կենտրոն, որը կզբաղվի արևմտյան սպառազինության վերանորոգմամբ, որտեղ կաշխատեն տեղացի մասնագետներ, անհրաժեշտ ուսուցում անցնելուց հետո։
• Գերմանիան ԵՄ-ի հետ Ուկրաինայի ԶՈՒ-ի համար 225 միավոր Vulcano 155 մմ-անոց հրետանային արկ է գնել, որը համարվում է աշխարհում ամենաճշգրիտն ու համատեղելի է ՆԱՏՕ-ի հրետանային համակարգերի, մասնավորապես «PzH 2000/Krab/CAESAR» ինքնագնաց հրետանային կայանքների հետ, որոնք ունի Ուկրաինայի ԶՈՒ-ն։
• ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համալիրը երեք անգամ կիրառվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Հրթիռը փայլուն ցուցանիշներ ունի։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Թևավոր հրթիռների ընդհանուր քանակը, որոնք Ռուսաստանը կիրառել է մեր դեմ, մոտենում է 3500-ի։ Ռուսական հրետանու հարվածներն ուղղակի անհնար է հաշվել, քանի որ դրանք շատ ինտենսիվ են»։
• Գերմանիայի ՊՆ-ից հայտնել են, որ այլևս չեն կարող զենք և ռազմական տեխնիկա մատակարարել Ուկրաինային սեփական պաշարների հաշվին, իսկ Բունդեսթագը կոչ էր արել զինվորականներին ավելացնել Կիևին զենքի մատակարարումները նույնիսկ ի վնաս երկրի պաշտպանունակության։
• Ուկրաինայի նախագահի գրասենյակում հայտարարել են, որ աշնանը Կիևը հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր կստանա:
• ՌԴ ՊՆ հայտարարել է, որ Խարկովի մարզում խփվել է Ուկրաինայի օդուժի Սու-27 կործանիչը։
• Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ամերիկյան 50 HIMARS համակարգերը կարող են իրավիճակը փոխել մարտի դաշտում։
• Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «Iris-T» ՀՕՊ համակարգը կմատակարարվի Ուկրաինային առաջիկա շաբաթներին։
• Սլովակիան Ուկրաինային կփոխանցի 30 միավոր T-72 մարտական տանկ, փոխարենը Գերմանիայից կստանա 15 միավոր Leopard 2:
• Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Կանցլերը նաև հավելել է, որ Բեռլինը չի մատակարարի Ուկրաինային սպառազինությունը, որը կկիրառվի ՌԴ տարածքում։
• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 2,8 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որի մեջ մտնում է՝ 6 NASAMS զենիթահրթիռային համակարգ, որոնք դեռ արտադրված չեն, ինպես նաև 155 մմ տրամաչափի 245 հազար արկեր, 120 մմ տրամաչափի 65 հազար պարկուճ, U24 հակամարտկոցային ռադարներ, հետախուզական Scan Eagle ԱԹՍ-ներ, հակադրոնային համակարգեր VAMPIRE, լազերային ուղղորդմամբ հրթիռային համակարգեր։ Նշենք, որ Պենտագոնը պայմանագիր է կնքել «Raytheon Co» ընկերության հետ  182,3 մլն դոլար ընդհանուր գումարով NASAMS ԶՀՀ-ների արտադրության համար, որոնք պետք է մատակարարվեն Ուկրաինային։ Սպասվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2024 թվականի օգոստոսի վերջից ոչ շուտ:
• Երեք միավոր նոր Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներ Թուրքիայից կտեղափոխվեն Ուկրաինա։
• Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն իր ջանքերը կենտրոնացրել է Ուկրաինայի հետ խորհրդային ինքնաթիռների արդիականացման վրա։
• Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել է, որ ավելի քան 400 միավոր ռուսական ինքնաթիռ և 360 ուղղաթիռ գտնվում են Ուկրաինայի սահմանների մոտ։
• «Энергоатом» ընկերությունը հայտնել է, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի բոլոր բլոկները անջատված են Ուկրաինայի էներգահամակարգից։ Իսկ Զապորոժյեի տեղական իշխանությունները հերքել են նման հայտարարությունները։
• Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև, որի ընթացքում Բայդենը Զելենսկուն խոստացել է ժամանակակից զենքի նոր մատակարարումներ իրականացնել, որոնք կարող են օգտագործվել Խերսոնի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։
• Թայվանն Ուկրաինային է փոխանցել 800 միավոր Revolver 860 անօդաչու թռչող սարք՝ հագեցած մինչև 8 ական արձակելու համար նախատեսված կրակող սարքով։
• Բելգիան Ուկրաինային 8 միլիոն եվրոյի ռազմական տեխնիկա կփոխանցի։
• Ուկրաինական զորքերը կտրել են Զապորոժիեի ԱԷԿ-ից Ուկրաինա ուղղված էլեկտրահաղորդման վերջին՝ չորրորդ գիծը, այնտեղ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություն չկա։ Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը վերահսկելի է։
• ՌԴ ԶՈՒ Ուկրաինայում կիրառում է «Նիոբիում» ռադիոլոկացիոն կայանը, որը կարող է ֆիքսել օդային թիրախների բոլոր տեսակները մինչև 400 կմ հեռահարության վրա։
• Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է երկրի հարավում հարձակողական գործողություններ սկսելու մասին։ Իսկ ուկրաինական աղբյուրները հերքում են ՊՆ հայտարարությունը։ Հաղորդվում է միայն շփման գծով առանձին խմբերի ներթափանցման փորձերի մասին։ ՌԴ ՊՆ-ն հաստատել է այդ փորձերի մասին, սակայն նշել է, որ ռուսական զորքերը դրանք կոշտ կասեցնում են։ Նշենք, որ ավելի վաղ Կիևն ակտիվորեն առաջ էր տանում Խերսոնի դեմ հակահարձակման գաղափարը, որը պարզվեց միայն քարոզչություն էր։
• Լեհաստանն Ուկրաինայի հետ սահման է տեղափոխել ամերիկյան արտադրության 26 միավոր «Cougar» զրահամեքենա, որոնք ԱՄՆ-ից ստացել են պայմանագրի շրջանակներում:
• ՌԴ ՊՆ հայտարարել է, որ Ուկրաինայի բանակը շարունակել է Նիկոլաևո-Կրիվորոժյան ուղղությամբ հարձակման անհաջող փորձերը՝ մեկ օրում կորցնելով ավելի քան 350 զինվորական:
• ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 287 ինքնաթիռ, 151 ուղղաթիռ, 1872 ԱԹՍ, 372 ԶՀՀ, 4804 տանկ եւ այլ մարտական զրահապատ մեքենա, ՀԿՌՀ 824 միավոր մարտական մեքենա, դաշտային հրետանու եւ ականանետների 3367 միջոցներ, ինչպես նաեւ 5276 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա: Չնայած Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությանը, Կիեւի  կողմից շարունակվում են գործողությունները՝ տեխնածին աղետի սպառնալիք ստեղծելու նպատակով:

Բանակցային գործընթաց


• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ հրադադարի։
• Լիտվայի նախկին արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը կարծում է, որ այժմ չարժե Ռուսաստանի հետ բանակցություններ վարել, քանի որ նրա համար դա հակամարտությունը սառեցնելու լավ հնարավորություն է:
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունների համար «առանցքային պահ» չկա, քանի որ ռուսական կողմը ուզում է ամեն ինչ ուժով որոշել:
• Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, որի առաջնորդը ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցն է, կոչ են արել դադարեցնել Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումները եւ հանդես գալ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին, հաղորդում է Spiegel-ը, որի տրամադրության տակ է հայտնվել սոցիալ-դեմոկրատների նամակը:
• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է իր հանդիպումն անցկացնել Թուրքիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Արտաքին քաղաքական իրադրություն
• Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը կհանգեցնի արևմտյան երկրների գերիշխանության դարաշրջանի ավարտին։ Ռուսաստանի հետ դիմակայությունը կհանգեցնի միջազգային ասպարեզում Եվրամիության դիրքերի թուլացմանը։ Պատժամիջոցները չեն կարողացել ապակայունացնել ՌԴ-ին, բայց հսկայական վնաս են հասցրել ԵՄ տնտեսությանը։ Մեծ թվով պետություններ չեն աջակցել ԱՄՆ-ին և ԵՄ-ին ուկրաինական հարցում։  Արևմուտքի մոտ չի ստացվում հաղթել այդ զինված դիմակայությունը նաև ռազմական ճանապարհով։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ համաձայնեցրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության պարամետրերը:
• Թուրքիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ուկրաինական հակամարտության հետևանքով ավերված ենթակառուցվածքի կառուցապատման մասին: Որպես առաջին նախագիծ դիտարկվում է Կիևի մարզի Ռոմանովկա գյուղում կամրջի վերականգնումը, որը Բուչան և Իրպենը կապում է Կիևի հետ:
• Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր երկիրը  տեխնիկական աջակցություն կցուցաբերի և սարքավորումներ կմատակարարի Ուկրաինայի իրավապահ և հատուկ ծառայություններին:
• Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Ֆրանսիան անվտանգության երաշխիքներ են ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից Զապորոժիեի ԱԷԿ-ում իրենց իրականացրած առաքելության առնչությամբ։
• Սպիտակ տունը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է բանակցությունները Թեհրանի հետ՝ իրանական անօդաչու սարքեր գնելու շուրջ և դրանք Ուկրաինայում կիրառելու համար։
Ներքաղաքական իրադրություն
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ Կիևի, Լվովի և Տերնոպոլի մարզերի համապատասխան վարչության պետերին։
• Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով, հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինայից Լեհաստան է ժամանել ավելի քան 5,5 մլն մարդ:
• ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ուկրաինական զորքերի և տարածքային պաշտպանության կոնտինգենտի կորուստները հսկայական են, իրական թվերը Կիևի ղեկավարությունը թաքցնում է։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայից տղամարդկանց դուրս գալու սահմանափակումները կհանվեն ռազմական դրությունը չեղարկելուց հետո միայն։
• Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ իր երեխաները, ծնողներն ու շները լքել են երկիրը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը։
• Ուկրաինայի իշխանությունները մոտ 500 հազար մարդու տարհանում են հայտարարել Խարկովից, Նիկոլաևից և Զապորոժյեից։
• Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տեղի լրագրողներին արգելել է օպերատիվ իրադրության պաշտոնական մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն տալ, ինչպես նաեւ կանխատեսումներ անել:
• Հոկտեմբերի 1-ից զինապարտ կանայք չեն կարող լքել Ուկրաինան ռազմական դրության ժամանակ։ Ուկրաինայի ՊՆ-ից հայտնել են, որ նման որոշումներ են ընդունվել զինծառայողների, այդ թվում՝ կանանց հաշվառման համատեքստում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով:
• Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 382 երեխա, վիրավորվել ևս 740-ը։

Միջազգային մամուլ


• Վլադիմիր Զելենսկին «The Washington Post»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Եթե մենք զգուշացնեինք մարդկանց, որ պատրաստվում է ռուսական հարձակում, ապա Ուկրաինան կտապալվեր ընդամենը երեք օրում»։
• Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «The Guardian» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղրիմի կամուրջը ոչնչացնելու Կիևի ծրագրերի մասին:
• «Politiko» պարբերականը գրել է, որ Եվրոպայի կողմից Ուկրաինային ռազմական աջակցությունը նվազում է ապրիլից, իսկ հուլիսին ԵՄ երկրներն ընդհանրապես նոր ռազմական պարտավորություններ չեն ստանձնել Կիևի նկատմամբ ՝ փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ: Կիևի արևմտյան դաշնակիցներն իսկապես հանդիպել են անցյալ շաբաթ Կոպենհագենում, որտեղ խոստացել են 1,5 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել, ինչը զգալիորեն ցածր է նախորդ պայմանավորվածություններից:
• «Drive» պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին գրել է, որ Ուկրաինան ՄիԳ-29 կործանիչների վրա հաջողությամբ ինտեգրել է և կիրառում է ամերիկյան HARM հակառադիոտեղորոշիչների հրթիռներ։
• «Die Welt» գերմանական պարբերականը գրել է, որ Ուկրաինան առաջիկա տասնամյակների ընթացքում չի միանալու ՆԱՏՕ-ին։ Այս մասին փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Պուտինին։
• «Sunday Times» բրիտանական պարբերականը գրել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն արդեն մինչեւ տարեվերջ կսպառի Ուկրաինային զենք մատակարարելու իր հնարավորությունները, ինչպես նաև կսպառվեն Բրիտանական ֆինանսական ռեսուրսները Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու առումով։
• «Die Welt» գերմանական պարբերականը գրել է, որ Ուկրաինան լիովին անօգնական է առանց արևմտյան զենքի, իսկ Զելենսկուն ղեկավարում են ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները՝ առաջ մղելով իրենց անհրաժեշտ կուրսը։
• «Spiegel» գերմանական պարբերականը գրել է, որ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թեւի ներկայացուցիչները (առաջնորդը ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցն է), կոչ են արել դադարեցնել Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումները եւ հանդես գալ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 18-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}