Միայն փրկարարների օգնությամբ է քաղաքացուն հաջողվել ծառից իջնել
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14։39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղիտու գյուղի սկզբնամասում քաղաքացին բարձրացել է ծառը (ճյուղը կոտրվել է) և չի կարողանում իջնել․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Հ․ Գ․-ին (ծնված 1954 թ․) անվնաս իջեցրել են ծառից։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները