Լեռնային Արցախը հաղթել է Արարատին
VBET ՀՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում «Լեռնային Արցախը» Վայքի «Արևիկ» մարզադաշտում ընդունել էր «Արարատին»։ «Արմսպորտ»-ի փոխանցմամբ․ հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել էկվադորցի կիսապաշտպան Յեսոն Ռասինյեսը։ Հյուրերի կազմում մեկ գոլ խփեց Ռազմիկ Հակոբյանը։
«Լեռնային Արցախն» այս տուրից հետո վաստակել է 10 միավոր և կիսում է 4-5-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» 8 միավորով 6-րդն է։
Ակնկալվում է կմեկնարկի 7-րդ տուրի ևս մեկ հանդիպում․ «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կընդունի «Նոային»։