Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի Երևանում
Շվեյցարիայի Լոզանում մեկնարկել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի երկօրյա նիստը ՝ հիբրիդային համակարգով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Միջոցառման առաջին օրը մասնակիցները քննարկել են «Կանվոնդո-2024»` պատանեկան և «Միլանո-Կորտինա-2026» ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների սկզբունքները: Կանոնները պետք է սահմանեն միջազգային մարզական ֆեդերացիաները և ներկայացնեն գործկոմի հաստատմանը:
Հաստատվել են «Փարիզ -2024»-ի մրցումների ժամանակացույցի փոփոխությունները: Լսվել է նաև «Լոս Անջելես-2028»-ի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցը:
ՄՕԿ-ը բազմաթիվ մտահոգություններ ունի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / IBA / կառավարման վերաբերյալ: Կազմակերպության գործկոմը այդ առթիվ նամակ է ուղարկել IBA-ին:
Բռնցքամարտը ներկայումս ընդգրկված չէ 2028թ. Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ծրագրում:Պատճառաբանվում է, որ մարզաձևում ցանկալի առաջընթաց չկա: Բայց ՄՕԿ-ը կշարունակի հետևել կառավարման աշխատանքներին:
Ինչպես հայտնի է, «Տոկիո-2020»-ի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերն անցկացվել են ՄՕԿ-ի աշխատանքային խմբի ղեկավարությամբ, որովհետև IBA-ն զրկվել էր նման հնարավորությունից։
Նշանակվել է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն, որը կանցկացվի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ՝ Երևանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ