Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր
Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր։ Այս մասին հայտնում է Times-ը։
«Սա այն օրն է, երբ Չարլզը պաշտոնապես թագավոր կհռչակվի»,- գրել է Times-ը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, հրատարակությունը պարզաբանել է, որ ուրբաթ օրը թագավորը և թագուհի Կամիլան Բալմորալ ամրոցից կվերադառնան Լոնդոն։ Հավանաբար կեսօրին մոտ Չարլզ III-ը կհանդիպի նորընտիր վարչապետ Լիզ Թրասի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, որը ղեկավարել է ավելի քան 70 տարի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին