
«Ժողովուրդ». Մեր հայրենակիցները գնում ՌԴ, ու հենց շինաշխատանքներ են կատարում, իսկ մեր երկրում այդ աշխատանքները կատարում են հնդիկները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը գերազանցում է 60 հազարը, սակայն մեր երկրում արդեն մի քանի տարի է, ինչ էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Նախորդ տարիներին հնդիկները հայկական գյուղերում ներգրավվում էին հիմնականում ջերմոցային աշխատանքներում:
Իսկ ահա վերջին շրջանում նրանք աշխատում են նաև շինարարության ոլորտում: Օրինակ` շինաշխատանքներից հայերի մեծ մասը հրաժարվում է, իսկ հնդիկներն այդ աշխատանքն անում են 4-5 հազար դրամով: Իրենք իրենց երկրում սովոր են նման աշխատանքների: Իսկ մեր հայրենակիցներն ուղղակի չեն նախընտրում նման աշխատանքներ կատարել:
Բացի այս` հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանան գնալ այլ երկրներ, վիզաներ ստանալ, բիզնես հիմնադրել, ինչ-որ ծառայություններում աշխատել: Օրինակ` նրանց մեծ մասը Հայաստանով նախընտրում է գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսինքն` նրանք Հայաստանում այդքան էլ չեն կուտակվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ժամանել է Հնդկաստանի 9898 քաղաքացի, դուրս եկել՝ 11 հազար 262-ը։
Նկատենք, որ մեր հայրենակիցները գնում են այլ երկրներ, հատկապե ՌԴ, ու հենց շինաշխատանքներ են կատարում, իսկ մեր երկրում այդ հարցում ծուլացել են: Առաջարկվող գումարի դիմաց չեն ցանկանում աշխատել, բայց և դժգոհում են, թե աշխատանք չկա»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ընդդիմությունը կազմակերպել է քննարկում. «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ»
- «Ժողովուրդ». Որտե՞ղ է Արտակ Թովմասյանը ու ինչո՞ւ չկա քաղաքական ասպարեզում
- «Հրապարակ». Ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում
Լրահոս
Տեսանյութեր



