
«Հրապարակ». Ընդդիմությունը կազմակերպել է քննարկում. «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմությունը, իր խոստման համաձայն, կբոյկոտի սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք ԱԺ նստաշրջանի աշխատանքները, համենայնդեպս՝ առաջին նիստերը։ Սակայն, որպես ազգընտիրներ, հանդես կգան նոր ֆորմատով՝ իրական կամ այլընտրանքային խորհրդարանի ձևաչափով։
Տեղեկացանք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հենց սեպտեմբերի 12-ին հրավիրել են քննարկում՝ երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգային թեմաներով, նիստին հրավիրել են նաև փորձագետների։ Այն կայանալու է «Անի գրանդ» հյուրանոցում։ Օրակարգը վերնագրված է այսպես․ «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ»։
Մեզ ասացին, որ քննարկումների այս ձևաչափը պարբերական է լինելու, գուցե խորհրդարանական նիստերին զուգահեռ։ Անդրանիկ նիստն էլ բացելու են պետական հիմնի հնչյունների ներքո, ինչպես խորհրդարանի նստաշրջանի բացման ու փակման ժամանակ է լինում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Որտե՞ղ է Արտակ Թովմասյանը ու ինչո՞ւ չկա քաղաքական ասպարեզում
- «Հրապարակ». Ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում
Լրահոս
Տեսանյութեր



