«Հրապարակ». ՔՊ-ն այս օրերին Երևանից դեսանտ է իջեցրել Սիսիան
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն, պարզվում է, հավատում է սիմվոլներին՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը սկսել է սեպտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 7-ին, քվեաթերթիկում էլ 7-րդ համարն է։ Հույս ունեն, որ յոթերի համընկնումով քարոզարշավն իրենց համար հաջող է լինելու։
Առաջին հավաքն անցկացվել է Սիսիանի մշակույթի տան դահլիճում, որտեղ բավականին շատ մարդ է եղել, թեև մեծ մասը՝ պարտադրված։ Սիսիանի ԲԿ աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ ԲԿ տնօրեն, ՔՊ ցուցակի երրորդ համար Անիկ Գրիգորյանը սպառնացել է՝ ով չգա, կազատվի աշխատանքից, և հավաքի վայրում ներկա-բացակա է արել աշխատողներին։ Ներկա են եղել նաև մանկապարտեզի աշխատակիցները՝ ընտանիքներով, որոնց ևս համայնքապետարանից հրահանգել են գալ։
Հիշեցնենք, որ Սիսիանում ՔՊ թեկնածուն Սիսիանի համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականը։ ՔՊ-ն այս օրերին Երևանից դեսանտ է իջեցրել Սիսիան՝ ի դեմս պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի ու Սիսակ Գաբրիելյանի, ովքեր բուռն հակաքարոզչություն են իրականացնում ուժեղ մրցակիցների դեմ, մասնավորապես՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, գործարար Արա Զաքարյանի, ում շանսերն այս պահին Սյունիքում բարձր են գնահատում։ Ալեքսանյանն ասել է․ ««Ապրելու երկիր» կուսակցությունը ճիշտ կաներ՝ նախընտրական պաստառին Պանամայի քարտեզը նկարեր ու գրավադրված մեքենա»։
Թերևս ակնարկել է ԱԵ կուսակցության հիմնադիր Ռուբեն Վարդանյանին վերագրվող «Պանամայի գործը» և կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին պատկանող վարկային կազմակերպության գործունեությունը։ Հեգնել է նաև ՀՅԴ թեկնածու՝ ազատամարտիկ-գեղանկարիչ Աշոտ Ավագյանին, ասել է․ «Մեկ միլիոնանոց Երևանում իրենց չի հաջողվում այնքան մարդ հավաքել իրենց հանրահավաքներին, որքան այսօր Սիսիանում է հավաքվել»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Իրավունք». Խորհրդարանական աշնանային նիստերը սեպտեմբերի 12-ից կմեկնարկեն կրկին առանց ընդդիմության
- «Ժողովուրդ». Մեր հայրենակիցները գնում ՌԴ, ու հենց շինաշխատանքներ են կատարում, իսկ մեր երկրում այդ աշխատանքները կատարում են հնդիկները
- «Հրապարակ». Ընդդիմությունը կազմակերպել է քննարկում. «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ»
- «Ժողովուրդ». Որտե՞ղ է Արտակ Թովմասյանը ու ինչո՞ւ չկա քաղաքական ասպարեզում
- «Հրապարակ». Ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում