ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ֆոլքեր Թյուրքին նշանակել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը ավստրիացի Ֆոլկեր Թյուրքին հաստատել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նոր գերագույն հանձնակատարի պաշտոնում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Թյուրքի թեկնածությունը հաստատվել է առանց քվեարկության։
Նրա թեկնածությունն ավելի վաղ առաջարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Չիլիի ներկայացուցիչ Միշել Բաչելետը։
Թուրքի նախորդի լիազորությունների ժամկետը լրացել է օգոստոսի 31-ին։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է։
Թյուրքը նախկինում աշխատել է որպես Գուտերեշի քաղաքական օգնական՝ նախկինում զբաղեցնելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում տարբեր պաշտոններ։ 2015-2019 թվականներին եղել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել ՌԴ պատվիրակությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
- Գուտերեշը մարդկությանը զգուշացնում է միջուկային սպառնալիքի աճի մասին
- ՄԱԿ-ի պաշտոնյան ջնջել է Հայոց Ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառումը Թուրքիայի ճնշումներից հետո. Սասունյան
- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության պահպանումը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին