Միրզոյանը հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
Սեպտեմբերի 9-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել վերջինիս այս պատասխանատու պաշտոնում:
ԱԳ նախարարությունից նաև հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:
Նախարար Միրզոյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը․ Աշոտյան
- Հուսով ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը․ Արցախի բռնի տեղահանված քաղաքացիների ՀԿ-ներ
- Արցախցի պատգամավոր. Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը ողջունելի է
- Հաջիև. Մինսկի խումբն ինքնասպանություն է գործել
- ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ոչ ոք չի չեղարկել. ՀՀ ԱԳՆ
- Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ
- Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին․ ՀՀ ՄԻՊ
- Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի և ՄԱԿ ԳԱ նախագահի հետ
- ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի
- Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս
- Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը