Մշո պարը երիտասարդներին Ազատության հրապարակից բերման ենթարկելու պատճառ
«Փաստորեն Ազատության հրապարակում իրավունք չկաաա երգել ազգային հայրենասիրական երգեր, մանավանդ արտաբերել Հայեր միացեք, Արցախը մերն է...
Ուղղակի երիտասարդները համերգից ոգևորված, համերգի ավարտից հետո ուսուսի տված մշո խըռ էին պարում ու թևածում էին Ազգային ոգին:
Տղաներին բերման ենթարկեցին»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Հովհաննիսյանը՝ հրապարակելով տեսանյութեր։
Panorama.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ երեկ երեկոյան Ազատության հրապարակից երեք անձ բերվել է ոստիկանություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածով (Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ) նախատեսված արարքի համար։ Կազմվել է համապատասախան արձանագրություն, երեք ժամվա ընթացքում, ըստ օրենիք, նրանք ազատ են արձակվել։
Նշենք, որ Հայաստանում անցկացվում է Գիտության և արվեստի համաշխարհային STARMUS VI փառատոնի, որի շրջանակում սեպտեմբերի 8-11-ը Ազատության հրապարակում գործում է
Գիտության ճամբար՝ Scince camp, որտեղ տեղադրված են շուրջ 20 վրաններ։ Տարածքը վերածվել է գիտության և տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձևաչափարերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին ներկայացվում են գիտության նորագության նվաճումներն ու ձեռքբերումները։