«Ֆիզգորոդոկ»-ում ՝ իրավունքի պայքար, ոստիկանների ահաբեկում և գիտության փառատոն
«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները տեղեկացնում են, որ ժամը 19:00-ին «Ֆիզգորոդոկ»-ի հրապարակում հյուրընկալելու են Սթարմուս փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Քիփ Թորնին:
«Նրա հետ զրույցին կհաջորդի Interstellar ֆիլմի ցուցադրությունը, որի գիտական խորհրդատուն հենց Թորնն է եղել:
Այսպիսի բուռն ու բազմազան առօրյա մեր թաղամասում. իրավունքի պայքար, ոստիկանների ահաբեկում, գիտության փառատոն՝ մեկ տեղում)։
Սիրով կմասնակցենք միջոցառմանը, հրավիրում ենք բոլորին՝ միանալ մեզ, ինչպես նաև՝ շնորհակալություն ենք հայտնում Ա. Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտին՝ Սթարմուսը Երևանի ամենագիտական թաղամաս բերելու համար»,- հայտնում են ֆեյսբուքյան էջում։
Այսօր «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները նաև տեղեկացրել են, որ անհասկանալի հանգմանքներում, 5 ամիս դադարից հետո վերսկսելով շինարարական աշխատանքները՝ «Ռատկո» ՍՊԸ-ն ամենօրյա ռեժիմով խոչընդոտում է երթևեկությունը ՖիզԳոռոդոկում՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ:
«Առավոտից քաղաքացիների ահազանգով թաղամասում են գտնվում Պարեկային ծառայության ոստիկանները:Բերման են ենթարկել բնակիչ Կարեն Ամիրխանյանին մեզ անհասկանալի պատճառներով, երբ Կարենը քայլում էր բակում»,- նշված է ֆիզգորոդոկի բնակիչների ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆիզգոռոդոկ» բերված ծանր տեխնիկան խոչընդոտում է թաղամաս մտնող միակ ճանապարհով մեքենաների և հետիոտնի տեղաշարժը
- «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները պահանջում են բերման ենթարկել Հայկ Մարությանին
- Ֆիզգորոդոկի բնակիչը հացադուլից հետո հայտարարել է նաև ջրադուլ
- «Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրգործ. Դատախազություն
- «Ֆիզգոռոդոկ»-ում իրավիճակը կրկին լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում