Մեղքն էլ գցել աշխարհաքաղաքական կենտրոնների վրա, որպեսզի արդարացնի սեփական տգիտությունը, կամ գուցե՝ դավադիր գործունեությունը.Բաբկեն Հարությունյան
«Քանի կա Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ, լավ բան սպասելն իրատեսական չէ»,-ԱԺ դիմաց կազմակերպած գիշերային բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց «Հայրենքի» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ պատերազմը չի ավարտվել և շարունակում է լայնածաված ձևով, ինչի մասին խոսում է մեկ օրում տված 100-ից ավել զոհը:
«Կորուստները չեն դադարում ու չեն դադարելու: Մենք տեսնում ենք նաև այս իշանության ցինիկ արձագանքը: Մեծ զզվանք նողկանք առաջացրեց, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ԱԺ-ում, ամբիոնի մոտ ելույթ ունենալիս, հարցերին պատասխանելիս ժպտում էր, հրճվում: Չգիտեմ ինչ զգացում ուներ այդ մարդը, որ այս ծանր իրավիճակում իրեն այդ կերպ էր դրսևորում»,-հայտարարեց «Հայրենքի» կուսակցության անդամը:
Արձանագրելով, որ ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ Հարությունյանը ասաց, որ վերջերս մեծ տեմպեր է ստացել մեղքը ռուսների գրպանը գցելու միտումը:
Նա հիշեց, որ 2021թ-ի նմանատիպ հարձակման ժամանակ էլ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ-ին, բայց հետո պարզվեց, որ զուտ խորհրդակցելու համար էին դիմել, այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից ագրեսիա կար Հայաստանի վրա:
Բաբկեն Հարությունյանը նկատեց, որ պարզ չէ, թե ինչպես են իշխանությունները դիմել ՀԱՊԿ-ին՝ բանավո՞ր, թե՞ գրավոր և՝ ո՞ր հոդվածով:
Նա հիշեց նաև մի մերձիշխանական քաղաքական ուժի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն ՌԴ-ին վճարել է զենքի համար, բայց ՌԴ-ն չի տալիս, ինչի մասին ԱԺ-ում հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը: Հարությունյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք ՌԴ-ն հրաժարվել է զենք տրամադրել, քանի որ խոսքը գնում է ռազմավարական գործընկերոջ մասին:
«Ժողովրդին անընդհատ գցել խուճապի, տագնապների մեջ, մեղքն էլ գցել աշխարհաքաղաքական կենտրոնների վրա, որպեսզի արդարացնի սեփական տգիտությունը, կամ գուցե՝ դավադիր գործունեությունը, թող յուրաքանչյուր քաղաքացի հետևություն անի»,-հայտարարեց Բաբկեն Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի հարազատ երիտասարդ կինը ջուր ցփնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխին
- Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները՝ ԱԺ շենքի դիմաց են. «ժողովուրդ, ոտքի»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ