Գրոսմաստեր Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը
Սեպտեմբերի 7-13-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել «Ուզբեկստանի նախագահի գավաթի» Շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր մեր գրոսմաստեր Հայկ Մարտիրոսյանը։
Մրցաշարի 10 խաղերից հետո, վաստակելով 7 միավոր, Հայկը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով ուզբեկ գրոսմաստեր Նոդիրբեկ Յակուբբոևին։
Հայկը մրցաշարում ունեցել է 4 հաղթանակ, 6 ոչ ոքի արդյունք և չի ունեցել պարտություն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին