Քանի այս մարդն է նստած ղեկին, հողերն էլ են տրվելու, մեր երեխաներն էլ են տրվելու, մեզ էլ են տալու. Կարին Տոնոյան
Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են անում։
«Այն նպատակը, որ դրվել էր այսօրվա համար՝ ժամը 08։30-ին հավաքվել և ժամը 09։00-ին պետական որևէ մեկ հաստատության բնականոն աշխատանքները խաթարելու նպատակով խաղաղ անհնազանդության ակցիա անցկացնել, այդ նպատակը չկարողացանք կատարել այս ժամի դրությամբ։ Մեզ համար ողբերգություն չէ։ Մենք համոզված ենք, որ այդ գաղափարը կենսունակ է»,- կառավարության ասաց 5165 շարժման անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ պետք չէ սպասել մեծ ուժ կազմակերպված ձևով այդ անի, պետք է լինի տարերային, որպեսզի ունենա արդյունք, պետք է յուրաքանչյուրն իր քայլն անի։
«Այն աղետաբեր իշխանությունը, որի գործունեության, գոյության ավելի քան 4 տարիների ընթացքում մարդկանց արցունք, տառապանք է պատճառում, մենք օր ու արև չունենք, չենք կարողանում մեր բնականոն գործունեությամբ զբաղվել, մենք հեռացնելու ենք այդ իշխանությանը։ Ես հավատացած եմ»,- ասաց նա։
Զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն ասաց, որ հնարավոր է պայքարի ընթացքում լինեն սխալներ, անհաջողություններ։
«Նաև այդ սխալների վրա սովորում ենք։ Որևէ մեկը չի ծնվել այս պայքարի համար, ինչ որ բուհ չենք ավարտել, որ անգիր իմանանք, թե ինչպես վարվենք, ոչ էլ մեզ վրա արտաքին ուժեր են աշխատել, ինչպես շատերի կամ այս իշպանության, վարժեցրել, թե ինչպես հասնել հաջողության։ Բայց մեր մղումը գալիս է սիրուց մեր հայրենիքի, զավակների, ժողովրդի նկատմամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե մեր առջև ինչ ուժեր են կանգնած և ինչքան դժվար է լինելու այս ուժերից ազատվելը»,- ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ իրենց պայքարը չի դադարելու, թույլ չենք տալու ժողովրդին տանելու արյունահեղության։
«Մեզ խաբելու են մինչև վերջ, փորձելու են օգտագործել, ինչպես օգտագործում են քանի տարի, մենք էլ պայքարելու ենք այնքան, մինչև ի վերջո հաղթանակը տուն ենք բերելու։ Այո, պայքարը կարող է երկար տևել»,-նշեց նա։
Կ.Տոնոյանի խոսքով, գիտեն, որ Ադրբեջանը չի հանգստանալու այնքան, քանի այս մարդն է նստած ղեկին, իրենք պայմանավորված անընդհատ առաջ են գալու այնքան, մինչև բոլոր պայմանավորվածությունները կատարվեն։
«Թղթեր էլ են ստորագրելու, հողերն էլ, ճանապարհներն էլ տրվելու են, մեր երեխաներն էլ են տրվելու, մեզ էլ են տալու։ Այս մարդը բոլորիս տալու է։ Միայն համառ պայքարի արդյունքում է հնարավոր հասնել հաջողության»,- ասաց Կարին Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- 44 օրվա մեջ 1000 անգամ ավելի շատ հող է հանձնվել, քան՝ 2016թ․-ին․ Ավետիք Չալաբյան
- Վաղվանից հայտարարել դասադուլ և գործադուլ․ Կարին Տոնոյան
- Կարին Տոնոյանը գործողությունների 3 խումբ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ