Քաղաքական 10:34 17/09/2022 Հայաստան

Գուցե խոստովանեք, որ «խաղաղության» ձեր դիսկուրսն իրականում պետության ինքնասպանությունն էր. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. 

«Հայաստանի  անվտանգությունն այսօր մեկ նախապայման ունի․ ձեր հեռանալը

Խաղաղության ճարտարապետներից Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան Պետրոսի այն հարցի, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, պատասխանում է․ «Նրանք/հավանաբար Թուրքիային էլ նկատի ունի/ ուզում են, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն․․․»։

Դժվար թե այս գիտակցում-գնահատականը վերջին չորս օրերի եզրակացություն է․  Բա այդ դեպքում ինչո՞ւ էիք խաղաղություն մուրում, շարունակ մուրում,  խաղաղության դարաշրջան կառուցում ու մեր ազգային շահերի հաշվին իջեցնում «նշաձողը»։

Ինչո՞ւ․․․Եվ շատ ավելի վատ, եթե այդքան սնանկ են եղել իշխանության անվտանգային ընկալումներն ու սպառնալիքների գնահատումը։

Լավ, եթե նույնիսկ նոր եք հասկացել, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են, որ Հայաստանը չլինի, ապա հենց այս պահին, երբ պաշտոնական տվյալներով «հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», ապա ինչո՞ւ ռազմական դրություն չեք հայտարարում։

Աաաա՜, պարզվում է թշնամին կարող է այն ագրեսիայի քայլ դիտարկվել․․․ Մեզ քառատում են, մեր 18 տարեկան, կյանք չտեսած երեխեքին կյանքից զրկում, մենք, ավելի ճիշտ՝ դուք, անհանգստանում  եք, որ հանկարծ ագրեսոր չընկալվեք։

Իսկ գուցե խոստովանե՞ք, որ այնպես եք ջլատել երկիրը, քայքայել բանակն ու հասարակությունը, որ ո՜չ կարողություն ունեք, ոչ էլ՝ ռեսուրս կազմակերպելու երկրի պաշտպանությունը։ Գուցե խոստովանեք, որ «խաղաղության» ձեր  դիսկուրսն իրականում պետության ինքնասպանությունն էր․․․

Ո՞վ բերեց այս քաոսը, ո՞վ է այս անճարակության  պատասխանատուն, ո՞վ քայքայեց պետական ինստիտուտներն ու պառակտեց հասարակությունը․․․

Նիկոլի հանգույն, Ալեն Սիմոնյանն էլ է համոզված, թե ընդդիմությունը ուղղորդվում է դրսից, թե գործակալների ցանց կա և այլն։ Բա սատանաներ որսալու փոխարեն գուցե հենց այդ գործակալներին բացահայտելու առաջադրանք տրվե՞ր ԱԱԾ-ին, թե չէ  դատարկախոսություն է  ձեր կառավարման չորրորդ տարում հայտարարել, որ դեռ նախկիններն են մեղավոր, որ պատերազմը նախկիններից ենք ժառանգել»։

Այո, անցյալում շատ սխալներ են եղել, բայց դրանք խմբագրելի էին, դրանք պետություն կորցնելու գին չունեին։ Իսկ թշնամու հարձակումներն էլ արժանի պատասխան են ստացել, և երբեք, երբեք Հայաստանը չի հայտնվել խաղաղության մուրացկանի նվաստ կարգավիճակում, պետականության ոչնչացման և ցեղասպանվելու եզրին։

Իսկ անցյալի, նախկինների ամենամեծ ժառանգությունը մեզ և ձեզ՝ Արցախն էր։ Այն Արցախը, որից բացահայտորեն հրաժարվում եք,  հանցավոր տգիտությամբ չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ Արցախ-Հայաստանը մեկ անվտանգային համակարգ էր։ Որ Արցախը տալով հիմա հերթի մեջ Հայաստանն է։

Ակնհայտ է, Արցախից ձեր ձեռքերը լվացել եք՝ պատասխանատվությունը գցելով ռուս խաղաղապահների վրա, այն ռուսների վրա, որոնց դեմ աներևակայելի հակաքարոզչություն եք գեներացնում։

«Մենք էդ ռեսուրսը չունենք․․․փոքր, 3մլն երկիր ենք», ասում է ԱԺ խոսնակն ու հակասում իրեն՝ ասելով, որ Ռուսաստանից, Բրյուսելից  կամ Վաշինգտոնից «դաբրո» չի սպասում։ «Մեր դոբրոն մեր ժողովուրդն է»։

Գուցեև ունեցել եք այդ «դաբռոն»  չորս տարի առաջ։ Ունեցել եք, մոլորվածներն էլ հավատացել են․  համերաշխություն ու սեր էիք խոստանում, Արցախն Հայաստան էիք հռչակում, հավասարություն ու ժողովրդավարություն․․․։  Բայց դուք աղետ ու պատերազմ,  մահ ու  քաոս բերեցիք։ Մի՞թե պարզ չի, որ դուք չեք կարողանում, չեք կարողանում ազգային ու պետական շահ պաշտպանել, դուք սպառել եք դիվանագիտական և ռազմավարական բոլոր  հնարավորությունները։ Տապալել եք ամեն բան, ինչին մոտեցել եք։ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական զոհասեղանին, ու ձեր սնանկությունն այնքան ակնհայտ է, Հայաստանն այնքան մեկուսացած, բացակա, անպաշտպան․․․

Երկու օր առաջ և անցնող ամիսներին հազարավորներ մայրաքաղաքի փողոցներում ձեր հրաժարականն էին պահանջում։ Նրանց մեջ նաև ձեզ «դաբռո» տված խաբվածներ, արթնացած քաղաքացիներ, իրական սպառնալիքները  գիտակցողներ։ Ու սա իշխանության համար պայքար չէ, սա պետականություն պահելու ու չցեղասպանվելու բնական պահանջ է։

Ու չփորձեք մանիպուլացնել, թե ժողովրդի ընդվզումը սահմանին կանգնած տղեքին մեջքից հարված է։

Այսօր մեր սահմանը նաև հրապարակով ու Բաղրամյանով է անցնում․․․

Սահմանին կանգնած տղեքին հարվածել եք դուք, հենց դուք, երբ ժամանակին Սյունիքից զորքը հետ քաշվելու հրաման եք տվել,  երբ մեր թիկունքում հող ու ճանապարհ եք նվիրել թշնամուն, երբ գիտակցաբար նվաստացրել եք մեր հաղթանակներն ու հաղթողներին,  քայքայել եք բանակի մարտունակությունն ու ձեր ստահակները սահմանին կանգնելը պատիժ են համարել, իսկ զորահավաքը ընդդիմադիրներին պատժելու միջոց։ Երբ ձեր վարձկան թիմակիցները մեր պատմության դասագրքերում  թուրքի եղբայրական կերպար են քարոզում, իսկ Ադրբեջանում՝ Էրիվանի պահանջատիրություն․․․

Պառակտված հասարակությունը չի կարող սահմանին կանգնած զինվորի համար լավ թիկունք լինել։

Մեր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տված գերագույն հրամանատարը չի կարող խաղաղության բանակցող լինել, ոչ էլ՝  երկրի անվտանգության երաշխավոր։

Բավական է կառչել բացակա ժողովրդավարությունից, Հայաստանում գոյություն չունեցող ժողովրդավարությունից։ Ու վերջապես, եթե անգամ այն կա, գրոշ չարժի, եթե այն իմ պետականության կորստի գինն ունեցավ։

Հայաստանի  անվտանգությունն այսօր մեկ գին  ու նախապայման ունի, դա  ձեր հեռանալն է»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}