Հասարակություն 12:38 21/09/2022

Մեր հորդորն է իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից, գործակցել և հայրենաշահ որոշումներ կայացնել. Գարեգին Երկրորդ

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է  Հանրապետական մաղթանքի արարողություն։ Միասնական աղոթք է բարձրացրեվել առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձն է հղել համայն հայ ժողովրդին։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր երկրի Անկախության տոնը:

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտի մաքառումների մեջ անհուն զրկանքների ու զոհողությունների գնով վերակերտեց իր անկախ պետականությունը և ամրագրեց ազատ ապրելու իր իրավունքը:

Անկախությունը մենք հռչակեցինք մեր ժողովրդի անվտանգ կյանքը կառուցելու, ազգային մեր ինքնությունը զորացնելու, արժանապատիվ կեցություն ապահովելու և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ համայն հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու նվիրական տեսիլքով:

Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Մորմոքում է մեր սիրտը Արցախյան 44-օրյա պատերազմի ահռելի կորուստներով: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Օրեր առաջ էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, լայնածավալ հարձակում գործեցին մեր երկրի դեմ՝ ավերիչ հանցագործ հարվածներ հասցնելով խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին։

Առկա զարգացումները վկայում են՝ մեր ժողովուրդը վերստին գոյաբանական հիմնախնդիրների առջև է։ Վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը, հայրենի հողում արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։

Մենք այսօր մտահոգ ենք նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ։ Մտահոգ ենք մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներով, մեր հասարակության մեջ տիրող անհամերաշխությամբ ու միմյանց հանդեպ անհանդուրժողությամբ, հրատապ խնդիրները երկրորդական հարցերով փոխարինելու ընթացքով, առկա սպառնալիքների հանդիման միաբանվելու և միասնաբար պայքարելու վճռականության բացակայությամբ։

Մտահոգ ենք արժեքային և կրթական դաշտում ծառացած խնդիրներով, սփյուռքի համայնքների, ազգային կառույցների և հայրենի իշխանությունների միջև ստեղծված որոշակի անվստահությամբ, նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում հայրենանպաստ գործակցության բացակայությամբ։ Բաժանումն ու մասնատվածությունը չեն կարող բարիք ծնել այս դժվարին իրադրության հաղթահարման համար։ Սուրբ Գիրքը խրատում և ուսուցանում է մեզ. «Նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ: Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով» (Փիլիպ. 2.2-3):

Սիրելիներ, մեր լինելության, մեր պետականության անվտանգության հիմնասյունը մեր ազգային միաբանությունն է։ Որքան ամուր եղավ այդ հիմքը, այնքան հաստատուն կլինի մեր անկախ պետականությունը և դրա նվիրական գիտակցությունը մեր մեջ: Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր։ Անկախությունը գերագույն և անսակարկելի արժեք է։

Այսօր հրամայական է, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվի հայրենիքի շուրջ՝ գործելով և արարելով ի շահ նրա արժանապատիվ կյանքի և առաջընթացի։ Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև։

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրական Մեր հորդորն է՝ Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։ Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։ Աստվածապավինությամբ և անխախտ հավատարմությամբ առ հայրենին չընկրկենք, չհուսահատվենք փորձությունների ու նեղությունների առջև և միասնական ջանքերով կերտենք լուսեղեն գալիքը մեր ժողովրդի, հաղթական նոր էջը մեր պատմության։ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները, քանզի, ինչպես առաքյալն է ասում, «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4):

Մեր հորդորն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից գործակցել և ընդհանուր հայրենաշահ որոշումներ կայացնել ազգի բոլոր կարող ուժերի հետ՝ առկա բարդ ու դժվարին իրավիճակի կարգավորման, ծառացած հիմնախնդիրների բարվոք լուծման, ինչպես և հայության ներուժը ազգային-հայրենական շահերին լավագույնս ծառայեցնելու համար։

Հայոց Եկեղեցին միշտ եղել է պետականության զորացման նվիրյալը, առաջամարտիկը նրա անսասանության պաշտպանության։ Եկեղեցին իր զավակների սրտերում ու հոգիներում մշտավառ է պահել ազատության տենչը, ոգեշնչել պայքարի՝ հանուն անկախության և պետականության վերականգնման, քանզի մեր հայրապետներն ու ողջ հոգևոր դասը չմարող համոզմունք են կրել, որ մեր լինելության, ազգային մեր ինքնության ու գիտակցության երաշխիքները ամուր ու անսասան են անկախ պետականության պայմաններում: Նույն նախանձախնդրությամբ շարունակելու ենք ջանքեր բերել հայոց անկախ պետականության ամրապնդման կարևոր գործին:

Մեր աղոթքն ու քաջալերանքն ենք բերում հայոց բանակին, մեր զինվորներին՝ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը, արիությամբ դիմակայելու թշնամուն: Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների հանգստության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Անկախության նվիրական տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ հայցելով, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և անվտանգ պահի մեր երկրի սահմանները։ Թող Բարեգութն Աստված ապահովության ու բարօրության մեջ պահի ու պահպանի ազգս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս։

«Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:37
«Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը». հայ երկրպագուների ակցիան` Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ
Եվրո-2024-ի ընտրական փուլում նախօրեին Շվեդիան սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթել է Ադրբեջանի  հավաքականին։  Հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Սամվել Կարապետյանը կոչ է անում չվտանգել Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ինչու է ֆինանսների նախարարությունը խառնվել Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին խառնվել է ֆինանսների նախարարությունը և...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Փակելով Հայաստանի հետ Արցախի վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Բաքուն իր վերահսկողության տակ վերցրեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Տիգրան Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, գործող իշխանությունները, հասկանալով, որ իրենց՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գլխավոր դատախազությունում: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ավինյանը չի էլ թաքցնում՝ ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում երեկ առաջին գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Ինչ-որ մի տեղից պետք է սկսենք Հայաստանի վերականգնումը». Մեղրյան
«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա սեպտեմբերի սկզբին հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը հայտարարել է, որ իր ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Իշխանությունը հասկացել է՝ ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանությունը հրաշալի հասկացել է մի բան` ով զբաղեցնում է տվյալ պաշտոնը, լինի` համայնքապետի,...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Արթուր Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը միանշանակ չի ընդունվել
«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ինչ էր անում ռուսաստանաբնակ հայ օլիգարխը խորհրդարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ առավոտյան խորհրդարան է եկել...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչպես է ղեկավարում Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայությունը
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի վարչապետը հունվարի 9-ին հերթական անտրամաբանական նշանակումն արեց՝ ոստիկանի ավելի քան 20 տարվա...
Աղբյուր` Panorama.am
08:47
Իրանն ավելի քան 80 միլիոն դոլարի հագուստ է արտահանել հարևան երկրներ
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության տեքստիլ և հագուստի արդյունաբերության գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
08:35
Ճանապարհները՝ 08.30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:22
ԵԱ. Սուսաննա Գաբոյանը հաղթել է 9-րդ խաղափուլում
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 9-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, այսօր հաղթել է Սուսաննա Գաբոյանը:...
Աղբյուր` Panorama.am
08:13
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին` վերջինիս զինուժի տեղաշարժերի առիթով
ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Մոսկվայում ավարտվել է սամբոյի միջազգային ավանդական մրցաշարը
Մոսկվայում ավարտվել է սամբոյի հիմնադիրների հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արվեստը պետք է ունենա ազատ դրսևորվելու հնարավորություն՝ առանց բյուրոկրատական, արհեստածին խոչընդոտների․ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Շնորհավորում եմ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ, արժեքավոր ծառեր և թփեր․ Իջևանի բուսաբանական այգու տնօրեն
Իջևանի բուսաբանական այգու  տնօրեն Մեխակ Սայադյանն իր էջում ահազանգում է՝ չորացած արժեքավոր ծառերի մասին։ «Երկու տարի և յոթ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը․ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Վրաստանի կին պատգամավորները դատապարտել են հաղորդավարուհի Թաթիա Սամխարաձեի նկատմամբ իրականացվող հետապնդումը
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել և համերաշխություն հայտնել այն բոլոր կանանց, որոնք սեռական...
Աղբյուր` Panorama.am
19:39
Հակոբ Հակոբյան․ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը
Արցախի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այն օրվանից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը...
Աղբյուր` Panorama.am
19:19
Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Եթե Լևոն Արոնյանի ու Հենրիխ Մխիթարյանի պես տղերքին նեղացրեցին ու «ճամփեցին»,...
Աղբյուր` Panorama.am
19:08
Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝  ուղղված Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը գրում է․ «Թամանյանի արձանի դիմացի մայթին հսկա հացենիներ էին։ Այդ օրվա տեսանյութերում էլ կան։...
Աղբյուր` Panorama.am
18:32
ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխարտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԿԸՀ. Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել
Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}