Իրավունք 12:23 21/09/2022 Հայաստան

«Ծնողները թույլ չեն տվել, որպեսզի, իրենց կարծիքով, իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձը գա իրենց զավակների շիրիմներին». փաստաբան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր առավոտյան զոհված զինծռայողների բերման ենթարկված ծնողներն արդեն ազատ են արձակվել։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ բերման էին ենթարկվել շուրջ 40 հոգի, մեծ մասը կանայք։

«Բոլորն արդեն դուրս են եկել  ոստիկանության բաժիններից, բոլորի վերաբերյալ կազմվել է  վարչական արձանագրություն 182-րդ հոդվածով՝ ոստիկանի իրավական պահանջին չենթարկվելը»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ իր վստահորդների պահանջը,  իրականացրած ակցիան խիստ իրավական էր. «Մենք մի բան  պետք է հասկանանք. Եռաբլուրն այդ անձնաց տունն է, իրենք ապրում են այստեղ, լիրաժեք իրավունք ունեն թույլ չտալու,  որպեսզի, իրենց կարծիքով, իրենց  որդիների մահվան մեջ մեղավոր անձը չգա իրենց տուն։ Դա իրենց լիիրավ իրավունքն է, որն  էլ  նրանք  իրացրել են։ Ընդ որում՝ ոստիկանների  կողմից որևէ պահանջ իրենց չի ներկայացվել»։

Վ.Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ ոստիկաններն ավտոկայանատեղիում կայանված ծնողների մեքենաներն առանց որևէ հիմնավորման հեռացրել են տարածքից։

«Ոստիկանները ոչ մի իրավունք չունեն Հայաստանի քաղաքացուն, զոհված զինծառայողի ծնողին հեռացնել որդու շիրիմի մոտից։ Քրեական օրենքով արգելված որևէ արարքի հատկանիշներ ծնողների  գործողություններում չկան։ Խաղաղ ակցիա է եղել, իրենք թույլ չեն տվել, որպեսզի, իրենց կարծիքով, իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձը գա իրենց  որդիների շիրիմներին։ Ո՞րն է  այդտեղ հակաիրավականը։ Ես էլ չեմ խոսում բարոյական համատեքստում»,- ասաց փաստաբանը։

Առավել ևս, նրա խոսքով, նույն իշխանավորները գիտեին, որ այսօր ծնողներն այստեղ  ակցիա են իրականացնում, միգուցե  նաև իրենց գործողություններով չփորձեին սադրել, կարող էին շատ ավելի ուշ գալ Եռաբլուր, ոչ թե  առավոտյան գողեգող։

Փաստաբանը նաև ասաց, որ այն ծնողների, ովքեր վնասել են պետական պաշտոյաների բերած ծաղիկները, ծաղկեպսակները, նրանք իրենց արդարացի վրդովմունքի ձայնն են այդպես բարձրացրել, նրանց արարքում որևէ զանցանքի հատկանիշներ չի տեսնում։

Վահան Հովհաննիսյանը ոստիկանների  գործողությունները գնահատեց՝ ոչ իրավաչափ ուժի գործադրում, անհիմն, անտեղի ուժի գործադրում.

Փաստաբանն ասաց, որ ծնողներն այժմ շոկի մեջ են, նրանց հետ կքննարկեն, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն, թեպետ գիտեն արդյունքները, բայց ամեն դեպքում այդ քայլին կդիմեն, իսկ վարչական արձանագրությունները սահմանված կարգով կբողոքարկեն։

Հիշեցնենք, որ կեսգիշերից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք այստեղ էին, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին Անկախության տոնի առթիվ մտնել զինվորական պանթեոն: Արդեն առավոտյան «Եռաբլուր»-ում մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակվել։ Կարմիր ու սև բերետավորներ շղթա էին կազմել: Ծնողները բերետավորներին ասացին, որ չեն թողնելու Փաշինյանը մտնի «Եռաբլուր»։ Բերետավորները սկսեցին քաշքշել ծնողներին ու բերման ենթարկել։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:31
Տաթև-«Սատանի կամուրջ» ճանապարհին արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ»...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարիա Պետրոսյանն էլ չի վերցնի մանդատը
«Վերածնվող Հայաստաբ» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը, որ ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, չի վերցնի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Ռուս խաղաղապահներն արգելել են ադրբեջանցի լրագրողների մուտքն Արցախ
Այսօր ադրբեջանցի մի քանի լրագրողների մուտքը ռուս խաղաղապահների կողմից Արցախ արգելվել է։ Նրանք, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ցանկացել են...
Աղբյուր` Panorama.am
13:49
Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է. Ալեն Սիմոնյան
«Հայաստանը  բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և...
Աղբյուր` Panorama.am
13:40
Համատիրության ղեկավարը պետք է գնա սովորի, որ հոսանքը պետք է էլեկտրի՞կը կարգավորի, ջուրը՝ սանտեխնի՞կը. Գեղամ Նազարյան
«Բազմաբնակարան շենքերի կառավարման հարցը կարևոր է և պահանջում է մանրակրկիտ քննարկում և լուծոմ, քանի որ գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի շենքերի...
Աղբյուր` Panorama.am
13:22
Եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի. Օհանյան
««Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ուղղված է բանակի՝ պայմանագրային  ծառայության համալրմանը, դրան մենք կողմ քվեարկեցինք, դրական...
Աղբյուր` Panorama.am
13:16
Արթուր Թովմասյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի...
Աղբյուր` Panorama.am
13:12
ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները
ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում են Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեկ օրում՝ 9 ՃՏՊ, 4 զոհ, 12 վիրավոր
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Քննարկման է ներկայացվել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը
ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:15
Խորհրդարանն ընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագծերը
ԱԺ-ն մեկ օրում քննարկեց և գրեթե սպառեց նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը՝ դրանցից 4-ը տեղափոխելով 24 ժամյա քննարկման ռեժիմ:...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վազգեն Մանուկյան. Այժմ մեզ պետք չէ որևէ փաստաթղթով սահմանափակել մեր հնարավորությունները
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը գրում է. «Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների,...
Աղբյուր` Panorama.am
12:00
«Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները»
«Միասնական հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
11:54
Փաստորեն սա է կառավարության վերաբերմունքն ասորական համայնքի նկատմամբ. Միրզոևա
Դեռևս 2022 թվականաին պետական  բյուջեի քննարկման շրջանակներում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան...
Աղբյուր` Panorama.am
11:43
Վահե Հովհաննիսյան. Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են...
Աղբյուր` Panorama.am
11:35
2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան
Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի լրամշակված նախագիծը։ Նախքան հարցի քննարկումը,...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մարսի դիտման լավագույն հնարավորությունը
Դեկտեմբերի 8-ին Գրինվիչի ժամանակով ժամը 6-ին (Երևանի ժամանակով ժամը 10-ին) «կարմիր մոլորակը»՝ Մարսը (հայկական անվանումը՝ Հրատ),...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել, Սեյրան Օհանյան
«Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ: Դեռ ՀՀ զինված ուժերի ձևավորման նախնական փուլում էլ  մենք մտածել ենք դրա...
Աղբյուր` Panorama.am
11:11
Քրիստինե Վարդանյանը քաղաքացիներից ներողություն է խնդրում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակացական Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հայաստանի ճակատագրով մտահոգ,...
Աղբյուր` Panorama.am
10:58
Կարին Մարկիդեսը հեռանում է ՀԱՀ նախագահի պաշտոնից
Դեկտեմբերի 3-ին` Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) 3,5 տարի նախագահելուց հետո, պրոֆեսոր Կարին Մարկիդեսը հրաժեշտ տվեց համալսարանին: ՀԱՀ...
Աղբյուր` Panorama.am
10:45
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշները դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Առաջին ատյանի դատարանը կոռուպցիայի գործով Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշներին դատապարտել է վեց տարվա ազատազրկման և ցմահ զրկել պետական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Ատեսավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈւ-երից արտահոսքի. Օհանյան
«Տվյալ առաջարկությամբ փաստորեն Զինված ուժերի  ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք  հավելավճարների հետ»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
10:27
Պաշտպանական խումբ. Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Դավիթ Տոնոյանի ձերբակալումից...
Աղբյուր` Panorama.am
10:23
Հայկ Գրիգորյանը ՔՊ-ի առաջադրմամբ ընտրվեց ԲԴԽ-ի գիտնական-անդամ
Ազգային ժողովը հերթական նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեց 34 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:...
Աղբյուր` Panorama.am
10:20
Իսպանիայի հավաքականի մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուներից
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներողություն է խնդրել ազգային հավաքականի երկրպագուներից Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Սասունյան. Հայաստանը պետք է Ֆրանսիայի թանգարանից հետ բերի Ցեղասպանության հինգ զոհերի գանգերը
2022 թվականի նոյեմբերի 28-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է լրագրող Կոնստանտ Մեհյոյի ցնցող հոդվածը՝ «Փարիզի թանգարանն...
Աղբյուր` Panorama.am
10:07
Պենտագոնը հայտնել է, որ իրանական պարեկային նավը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պարեկային նավը Հորմուզի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Դոլարը շարունակում է թանկանալ
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09.45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 395.22 դրամ`դեկտեմբերի 5-ի համեմատ արժևորվելով 0.50...
Աղբյուր` Panorama.am
09:53
Իրավապաշտպան. Ապականվեց նաև Բարձրագույն դատական խորհուրդ բարձրագոչ անվանումը
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Իշխող ուժը Բարձրագույն դատական խորհրդի անդամի, ընդ որում գիտնական անդամի  թեկնածու է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ. Սեյրան Օհանյան
11:22 07/12/2022

Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}