Քաղաքական 17:03 22/09/2022 Հայաստան

Մարդիկ 135-ին գումարում էն 95 ստանում են 207. Արմինե Ադիբեկյան

«Եռաբլուրում մենք ականատես եղանք մի շատ պարզ հոգեբանական սինդրոմի, երբ նվաստ և ստոր մարդը փորձում է իրենցի թույլի հաշվին ինքնահաստատվել»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը և հավելեց. «Նիկոլ Փաշինյանն իր ոհմակի հետ իրագործեց «Ով է տան տերը» օպերացիան՝ «Ես ուզում եմ գամ Եռաբլուր՝ ուրեմն կգամ ու դուք չէ, որ պետք է արգելեք ինձ այն անեմ» կարգախոսով»:

Ադիբեկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է իր տանը և առանց նայելու, թե ով է իր դիմացը, ցանկացած խոչընդոտ չեզոքացնում է:

էդ աղջիկն այդպես էլ չհասկակցավ, որ փող է ստանում այդ մայրերին պաշտպանելու համար, ոչ թե Նիկոլի քամակը բռնած պոչի պես Եռաբլուրում քայլելու

«Նիկոլի համար ոչ մի բարոյական խոչընդոտ գոյություն չունի նպատակին հասնելու համար, մի պարզ պատճառով՝ նա շատ լավ գիտի, որ ամեն ինչ մարսվում է: Մի օր գորգռացին, զայրացան, իսկ այսօրվանից այդ թեման արդեն մոռացության է մատնված: Որովհետև՝ նախ պետք է հասկանանք, թե երեկ եռաբլուրում քանի հոգի էին՝ 50-ը չգերազանցող էին, այսինքը զոհված տղաների 2 %-ը: Վստահեցնում եմ, որ եթե այնտեղ լինեին 5000 ծնող իավիճակը կլիներ կտրուկ այլ:

Հիմնահարցն այն է, որ ծնողների զգալի մասը համակերպվել է, միգուցե Աննայի ասած՝ փողով բերանները կփակենքը նրան հաջողվել է: Այնուամենայինիվ, այդ վշտացածներից 50-60 հոգին են, որոնք հետևողականորեն պայքարում են իրենց զավակների հիշատակի համար և հստակ գիտակցում են, թե իրենց երախայի՝ Եռաբլուրում հայտնվելու մեղավորն ով է:

Ողբերգությունն այն է, թե ինչու էր Եռաբլուրում 50-60 և ոչ թե 500 կամ 1000 հոգի: Ինչքան քիչ լինեն մարդիկ, դիմադրության օջախներն՝ այնքան հեշտ բերետավորները գալու են, ոլորելու են, ծալելու են, բերման են ենթարկելու: Նիկոլը գլուխների վրայով գալու է կանգնի իր այդ սելֆիներն անի, ասելով. «Տեսաք ես եկա Եռաբլուր, թքած ունեմ ձեր և ձեր վշտի վրա, ուզում եմ ու ինձ դիմադրող այս աշխարհում չկա: Երկու կին են, մի տղամարդ, ես պրոբլեմ չունեմ, կկատոկեմ ու կանցնեմ վրաներով»:

Երեկ այդ մարդիկ Եռաբլուրում մենակ էին և նրանք գիշերվանից պատրաստվում էին դիմավորել կամ չթողել Նիկոլին հատել Եռաբլուրի շեմը: Մենք ենք նրանց մենակության մատնել՝ ինչու նիկոլենք իրենց չպիտի մաղեն: Անցել է 24 ժամ, նոր գրանտակեր եղբայրությունը որոշեց ձայն հանել՝ պահանջելով Վահե Ղազարյանի հրաժարականը:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանը Նիկոլի ոհմակի պոչից կպած գնում էր, էդ աղջիկն այդպես էլ չհասկակցավ, որ փող է ստանում այդ մայրերին պաշտպանելու համար, ոչ թե Նիկոլի քամակը բռնած պոչի պես Եռաբլուրում քայլելու: Նա այդպես էլ չհասկացավ, թե իր գործառույթները որն են: Այդ աղջիկն այդպես էլ չհասկացավ, թե ինչ բան է մարդը, նրա իրավունքները և թե ում, ումից պետք է պաշտպանի: Իրեն թվում է, թե նա Նիկոլի տան փողն է ուտում: Հայաստանն իր ամենավատ ժամանակահատվածում այ այսպիսի տականք մարդու իրավունքների պաշտպան չի ունեցել: Մարդու իրավունքների պաշտպանը միշտ պաշտպանել է քաղաքացուն պետությունիեց, հաջողվել է, թե չի հաջողվել՝ ուրիշ հարց է: Անգամ էն ճիվաղ Անդրեասյանը գոնե նման ձևով իշխանությունների քամակը մտած չէր:

24 ժամ հետո ՀԿ-ները, ըստ էության դրսից հրահանգ ստանալով, որ չեն կարող լռել, հիշել են Վահե Ղազարյանին, բայց ինչո՞ւ իրեն: Իրենց թվում է, թե եթե Պողոս Պողոսյանը գա՝ կարմիր բերետավորները նույն բանը չեն անելու: Նույնն են անում, քանի որ նրանք փող են ստանում ոչ թե բյուջեից, այլ նիկոլի ֆոնդից: Մարդիկ միլիոնավոր պարգևվճարներ են ստանում և Վահե Ղազարյանն այստեղ գործոն չէ: Ով էլ լինի՝ նա անելու է այն, ինչ պետք է այս քայլող ոհմակին: Կարծում եմ՝ այդ ՀԿ-ները Վահե Ղազարանի պաշտոնին իրենց մարդուն են ուզում դնել և օգտագործում են այս պատրվակը, որովհետև մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները երեկ պետք է լինեին Եռաբլուրում, քաղմասերում այդ ծնողների հետ: Այսօր են հիշել, թե այս իրավիճակում իրենց համար ինչ օգտակար բան կարող են կռճել:

Այդ կարմիր բերետավորները չե՞ն մտածում իրենց մամայի մասին: Մամաներ՝ երբ որ ձեր տղան տուն է գալիս, իր դեմ ճաշ եք դնում, չեք հարցնո՞ւմ՝ տղե՛ս, բա որ  քեզ սպանեն ու այս ձեով իմ հետ վարվեին, քեզ դուր կգա՞ր: Թե՞ մտածում եք, որ ձեր երեխաները հավերժ են, որ Նիկոլի քամակ են պաշտպանում՝ չեն զոհվելու: Զոհվելու են: Պատերազմը գալու հասնելու է Երևան և իրենք ստիպված են լինելու Նիկոլին պաշտպանել ոչ թե մահակով, այլ զենքով:

Շաբաթը մեկ գնում մարդ են ծեծում ու աշխատավարձն ու պարգևավճարները գալիս կաթում են իրենց հաշվի համարին, բայց այդպես չի կարող լինել, այն չի կարող հավերժ շարունակվել: Մի գեղեցիկ օր այն ավարտվելու է և դրանից հետո ձեզ սպասվում է շատ մութ ու մռայլ ապագա»:

Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ Ադիբեկյանն ասաց.

«Չմո է, հասկանո՞ւմ եք՝ հա՛մ երկրի ներսում, հա՛մ դրսում ու ինչ ասեն այն պետք է ստորագրի ու բանակցի: Սա է ողբերգությունը: Ողբերգությունը նաև այն է, որ այսօր նույնիսկ մեր զոհերի ցուցակը դեռ ընդլայնվելու և խորանալու է: Մարդիկ 135-ին գումարում էն 95 ստանում են 207 : Առաջին դասարանի երեխան էլ կասի որ այդ թվերը գումարելուց ստացվում է 230, բա այդ 23-ը ուր կորան: Չեն կորղ անվանական ցուցակ տպել, որովհետև զոհերի թիվը կրկնակի է»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:30
Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան. Թաթոյան
«Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»։
Աղբյուր` Panorama.am
16:22
ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմի իրականացված պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ. «Սոցիալական ցանցերում...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
ՀՀ ՄԻՊ  Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
22:28
Սահմանային իրավիճակը՝ ժամը 22:00-ի դրությամբ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթև Բարոյանը ելույթ կունենա Երևանում
Հոկտեմբերի 5-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա Նյու Յորքի Քաղաքային օպերայի մենակատար, բազմաթիվ միջազգային մրցույթների...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հոկտեմբերի 2-ից 9-ը Իրանից Թուրքիա գազատարից հոսքը կդադարեցվի տեխնիկական սպասարկման համար
Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի պլանային կանխարգելիչ սպասարկման համար: «Ինտերֆաքս»-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:35
Daily Mail. Բրիտանացի զինվորականները հրաժարվել են ուկրաինացիներին բնակեցնել 1,3 հազար դատարկ տներում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը քննադատության է ենթարկվել գերատեսչությանը պատկանող 1,3 հազար դատարկ տներում ուկրաինացի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ժամկետային զինծառայողը մտածել է՝ մոտեցողը հակառակորդի զինծառայող է և կրակել է ծառայակցի ուղղությամբ, վերջինս մահացել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գենետիկները կարողացել են մոծակներին կարճ կյանք «ծրագրավորել»՝ մալարիայի դեմ պայքարելու համար
Կենսաբանները մալարիայի դեմ պայքարելու նպատակով մոծակների գենետիկ մոդիֆիկացիայի փորձեր են անցկացրել։ EuroNews-ի ռեպորտաժին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը՝ երևանյան բեմում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վստահ ենք՝ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան. Արցախի թեմի առաջնորդ
«Համաքրիստոնեական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արյունը և դրանց հիմքի վրա կառուցված բազմադարյա մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք»:
Աղբյուր` Panorama.am
18:20
ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) քննարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության տարածք...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՊՆ-ն կոչ է անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները
«ՊՆ-ն յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով»:
Աղբյուր` Panorama.am
17:55
Մոսկվայում ոստիկանության գնդապետն անցել է կարմիր լույսի տակով, բախվել մեքենային ու վրաերթի ենթարկել հետիոտներին
Մոսկվայի հյուսիսում ամենագնացի վարորդն անցել է կարմիր լույսի տակով և բախվել մեկ այլ մեքենայի։ Դրանից հետո, նա նաև վրաերթի է ենթարկել երկու...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոստումները: Լուրը...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը․ Սանասարյան
«Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եվ այդ զավթողական քաղաքականությունը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց կես տարի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արցախի պետնախարարն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Էրդողանը կրկին չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում հնարավոր է իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ։...
Աղբյուր` Panorama.am
17:05
Շոյգու.Մասնակի մոբիլիզացիայի շրջանակում կանայք չեն զորակոչի
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ կանայք չեն զորակոչվի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իրանի հարավ-արևելքում ապստամբների հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ապստամբների խումբը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով զոհվել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զելենսկու հայտարարությունից հետո թուրքերը ցանկանում են լքել ՆԱՏՕ-ն
Haber 7 թուրքական հրատարակության ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին արագացված մուտք գործելու հայտ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Խստաշունչ ոճ» ցուցահանդեսը
Հոկտեմբերի 8-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «Խստաշունչ ոճ»  ցուցահանդեսը:...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ռուսաստանի և Վրաստանի սահմանը մեքենայով հատելը տևում է առնվազն 5 օր
Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի և Վրաստանի սահմանային անցակետի անցումը հերթում սպասողների համար տևում է առնվազն հինգ օր: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ Թբիլիսիում անցկացվում է Քաղաքի օրը
Քաղաքի օրվա կապակցությամբ շաբաթ օրը Թբիլիսիում զանգվածային տոնական միջոցառումներ են անցկացվում, տոնակատարությունները կազմակերպվում են առաջին...
Աղբյուր` Panorama.am
16:03
Այս անբեկանելի փաստերն աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ լինի կամ ավարտված ստախոս. Բագրատ Միկոյան
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
15:52
Ալեն Սիմոնյանին հրավիրել են Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը:...
Աղբյուր` Panorama.am
15:24
Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը և 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: ԱԻ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}