Իրավունք 11:09 22/09/2022 Հայաստան

ՀԿ-ներ. Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի Վահե Ղազարյանին

Եռաբլուր զինվորական պանթեոնում երեկ զոհվածների, անհետ կորածների ծնողների նկատմամբ իրականացրած գործողություններից հետո  Հայաստանում գործող մի քանի տասնյակ  հասարակական կազմակերպություններ պահանջում են ոստիկանապետ Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը:

Հայտարարության մեջ ասվում է.

 «2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին  զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են: Առկա են նաև արժանահավատ տեղեկություններ գործողության ընթացքում՝ զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին: Գործողության արդյունքում խախտվել են քաղաքացիների՝ Հայաստանի Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի օրենսդրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներ:

Դատելով այն հանգամանքից, որ զոհված զինծառայողների հարազատները բերման ենթարկվելուց հետո բաժիններում ևս ենթարկվել են ապօրինի հետապնդման (նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել), իսկ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են ոստիկանության ու ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների մեծ թվով ծառայողներ, կարելի է վստահաբար պնդել, որ գործողությունը կատարվել է առնվազն ոստիկանության ղեկավար անձնակազմի հրամանով:

Ոստիկանության ու ոստիկանության զորքերի այդ ստորաբաժանումների միասնական վերադասը (պետը) ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որն անմիջականորեն ենթակա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս հայտարարում ենք, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը:

Հարկ է նկատել, որ զոհված զինծառայողների հարազատների և ծնողների նկատմամբ կազմակերպված բռնությունը նաև խիստ բացասաբար է անդրադառնում այս օրերին Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանող զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա:

Ոստիկանության՝ նման ոճով ղեկավարումը ոչ միայն չի բխում 2018 թվականի հեղափոխության և, առհասարակ, ժողովրդավարության արժեքներից, այլև համալրում է այդ արժեքներին հակասող ու նախկինում արձանագրված մի շարք պրոցեսների ցանկը (ինչպիսին է բարեփոխումների խոչընդոտումը, ներսում կոռուպցիայի դեմ պայքարի պակասը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարի անկարողությունը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները համարում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի (համապատասխան միջնորդություն ներկայացնելով ՀՀ նախագահին) ոստիկանության պետ Վահե Ղազարյանին:

Հակառակ պարագայում, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների և վկայակոչված այլ խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Միևնույն ժամանակ, անդընունելի ենք համարում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից արձագանքի և գնահատականի բացակայությունը, առավել ևս՝ իշխանական խմբակցության որոշ ներկայացուցիչների կողմից ոստիկանության այս հանցավոր պահվածքն արդարացնելու փորձերը։

Հավելենք, որ համարում ենք, որ ոստիկանական կազմակերպված այս հանցագործության հրաման արձակողներին քրեական հետապնդման ենթարկելը լուրջ ցուցիչ է լինելու՝ Հայաստանում դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ:

1.            «Իրազեկ քաղաքացիների միավորում»

2.            «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

3.            Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

4.            «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ

5.            «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

6.            Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

7.            «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

8.            «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

9.            «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

10.          «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

11.          «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

12.          «Կանանց իրավունքների տուն» ՀԿ

13.          «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

14.          «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

15.          «Փինք» իրավապաշտպան ՀԿ

16.          «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

17.          «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

18.          «Իրավունքի ուժ» ՀԿ

19.          «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

20.          «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

21.          «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

22.          Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

23.          «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ

24.          Հանրային լրագրության ակումբ

25.          Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

26.          «Տաթևիկ» ՀԿ

27.          «Մարդու իրավունքների տուն Երևան» ՀԿ

28.          Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

29.          «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

30.          Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ

31.          «Լրագրողներ Հանուն մարդու Իրավունքների

32.          Երիտասարդական ակումբների դաշնություն

33.          «Ընտանիք և համայնք» ՀԿ

34.          «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

35.          «Առաքելություն Հայաստան» ՀԿ



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:08
Բրիտանիան բախվում է «առողջապահական ճգնաժամի»՝ սննդի վրա բնակչության խնայողությունների պատճառով
Մեծ Բրիտանիան կանգնած է «առողջական ճգնաժամի» առաջ՝ կապված այն բանի հետ, որ բրիտանացիները խնայում են սննդամթերքի վրա գների աճի ֆոնին,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալվել են Աննա Գաբրիելյանն ու նրա տրանսգենդեր ամուսինը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձերբակալվել է հայազգի բժիշկ Աննա Գաբրիելյանը և նրա տրանսգենդեր ամուսինը, որը բանակի սպա է։ Այս լուրը տարածվել է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է՝ կնոջ ծնողների հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:40
Մայր Աթոռ. Վեհափառի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են
ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:24
Մարիցա Թիլիքյանը փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին շարունակում է միջազգային մրցույթներում հաղթանակներ գրանցել: Մարիցա Թիլիքյանը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Գլխավոր դատախազի տեղակալ է ընտրվել Արթուր Պողոսյանը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ: Դատախազությունից հայտնում են, որ, հաշվի առնելով այն...
Աղբյուր` Panorama.am
15:00
Տոկիոյում կարևորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում
Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, Թվային բարեփոխումների, Սպառողների և սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ադրբեջանցիները կրակում են ՀՀ խաղաղ բնակավայրերի վրա, այրում են արոտավայրեր, սպառնում են խաղաղ բնակիչների. Թաթոյան
Նա կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցանքները
Աղբյուր` Panorama.am
14:42
Գեղամ Շախբազյանը պաշտոնանկ է արվել
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել  Գեղամ Շախբազյանին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
14:27
Դոլարի անկումը շարունակվում է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 14:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 405.65 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր...
Աղբյուր` Panorama.am
14:17
Խաղը գնում է ԱՄՆ սցենարով. քաղաքագետ Ստեփան Դանիելյան. news.am
«44-օրյա պատերազմից հետո հիմնական մոդերատորը Ռուսաստանն էր, այնուհետև բանակցությունները տեղափոխվեցին Բրյուսել, հիմա, ըստ էության,...
Աղբյուր` Panorama.am
14:09
Առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է. մասնագետ
Եղանակային փոփոխություններով պայմանավորված սուր շնչառական վարակներն ակտիվացել են հատկապես երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական...
Աղբյուր` Panorama.am
13:46
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 01-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5...
Աղբյուր` Panorama.am
13:37
Աբովյանում «Opel Astra G» մակնիշի մեքենա է այրվել
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի վերջնամասում...
Աղբյուր` Panorama.am
13:36
Թուրքիայում վախենում են՝ «Միր» քարտերի հետ կապված խնդիրների պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն այցելի իրենց երկիր
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն ակնկալում է, որ երկրի կառավարությունը որքան հնարավոր է շուտ կլուծի ռուսական «Միր» վճարային համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ուկրաինայի իշխանությունները մեկնաբանել են ՌԴ-ի դեմ ամերիկյան զենքի կիրառման արգելքը
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան մեկնաբանել է Վաշինգտոնի՝ ամերիկյան զենք ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար չօգտագործելում...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երևանում ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Յոզեֆ Կալեյան և Գիլ Շահամը
Հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը
Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը: Պետական...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նկարչի արվեստանոցից գողացել էր 350 կտավ ու հնաոճ իրեր
Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:43
«Հենակետ». Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ հակիրճ
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հակիրճ հրապարակել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին երկու շաբաթվա՝ սեպտեմբերի 16-30-ը, կարևոր իրադարձությունները
Աղբյուր` Panorama.am
12:35
Մոսկվայի վարչական շրջանները սկսել են տարածել զորակոչերի չեղարկված ծանուցագրերի մասին տեղեկանքները
Մոսկվայում վարչական շրջանների աշխատակիցները սկսեցին տներով բաժանել տեղեկանքներ՝ ստուգումից հետո չեղարկված մոբիլիզացիայի ծանուցումների...
Աղբյուր` Panorama.am
12:22
Շեքսպիրյան 16-րդ փառատոն. երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ
Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 17-22-ը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին  այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:06
Օգոստոսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27. 000 կենսաթոշակառու և նպաստառու
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում օգոստոս ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27,000 կենսաթոշակառու և նպաստառու։...
Աղբյուր` Panorama.am
11:54
Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով»:
Աղբյուր` Panorama.am
11:49
Լավրովը խոսել է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին
Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին...
Աղբյուր` Panorama.am
11:45
Դրվագներ՝ հայ զինծառայողների գործած սխրանքներից
Տարոն Գալոյան, Հովհաննես Հարությունյան, Արկադի Բարսեղյան, Գևորգ Հարությունյան, Հրայր Ներկարարյան, Եսայի Արզիև
Աղբյուր` Panorama.am
11:36
Տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում. Բյուրականի աստղադիտարանի բացահայտումը
Գիտական արդյունքի չորս համահեղինակներից երեքը երիտասարդ գիտաշխատողներ են։
Աղբյուր` Panorama.am
11:27
Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք»-ի արտահանման լիցենզիան
Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի օպերատորի արտահանման լիցենզիան, սակայն դա չի ազդի օպերատորի շահագործման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}