Քաղաքական 14:07 23/09/2022 Հայաստան

Այս իշխանությունները Հայաստանը պաշտպանելու նպատակ չունեն. Կարեն Վրթանեսյան

Թեև պաշտոնապես հրադադար է հայտարարված, բայց գրեթե ամեն օր թշնամու  ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտոնյաները հայտարարում են՝  տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ Նախիջևանի ուղղությամբ։ Նման պայմաններում իր երկրի, իր ժողովրդի մասին իսկապես մտածող իշխանության քայլերը պարզ է, թե ինչ պետք է լինի՝ պատրաստվել այդ պատերազմին։ Իսկ արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են թշնամու կողմից ծրագրվող պատերազմին։

Panorama.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ հնարավոր պատերազմի, գործող իշխանության քայլերի կամ՝ հակաքայլերի մասին։

Panorama.am-Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, Ռուսաստանում հայտարարված է մոբիլիզացիա։ Արդյոք այս ամենը հետևանք, ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վրա, արդյոք Ռուսաստանը կարող է որևէ կերպ միջամտել իրավիճակի սրման դեպքում։

Կարեն Վրթանեսյան-Այս պահին զարգացումներ կանխատեսելը շատ անշնորհակալ գործ է։ Զարգացումներ՝ նկատի ունեմ կոնկրետ Ռուսաստանը կխառնվի, թե չի խառնվի։

Այն, ինչ կատարվում է այսօր, կանխատեսելի էր ու կանխատեսվել է դեռ 2021 թվականի փետրվար-մարտին։ Ես խոսել եմ այդ մասին, որ Ուկրաինայում պատերազմ է եփվում ու եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանն այդ պատերազմի մեջ խրվի, ինչ է լինելու միայն ռուս խաղաղապահների վրա հույս դրած Հայաստանի անվտանգության վիճակը։

Այս խնդիրները, որոնք այսօր կան ու ներկայացվում են անսպասելի, ֆանտաստիկ մի բան, որ ընկել է Հայաստանի «խեղճ իշխանությունների գլխին», այդ ամեն ինչը վաղուց շատ կանխատեսելի էր, հասկանալի էր, որ շատ լուրջ ու իրական, մոտալուտ նման ռիսկ կա և այդպես էլ եղավ։ Եթե Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապես ներկայացնեին հայկական շահը, իրենք առաջին հերթին նոյեմբերի 9-ից սկսած պետք է արագորեն վերազինեին բանակը, ուշքի բերեին պարտություն կրած բանակին, ոչ մի դեպքում չպետք է հանձնվեին ռազմավարական մեր դիրքերը, առավել ևս բանավոր պայմանավորվածությամբ, օրինակ, հանձնվել է Իրանի հետ մեզ կապող ռազմավարական նշանակության ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ բանավոր պայմանավորվածությամբ հանձնվել է Սյունիքը պաշտպանող դիրքերը, բարձունքները։
Որևէ բան չի արվել, ընդհակառակն ամեն ինչ արվել է մեր դիրքերը թուլացնելու համար։

Հիշենք անցած տարվա մայիսի իրադարձությունները, երբ թշնամին ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք,  ամենակարևոր իր առաջխաղացումները եղել են առանց գեթ մեկ կրակոցի։ Հայկական իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը զգուշացված լինելով, որ թշնամին ինչ-որ բան է պատրաստում այդ ուղղությամբ, որևէ արձագանք չեղավ դրան, որևէ բան չուժեղացվեց և առանց մեկ կրակոցի  թշնամին եկավ, նստեց Սև լճում և այլն։

Ընդհակառակը, իշխանական քարոզչական համակարգը լծվում է ապացուցելու, որ որևէ խնդիր չկա։ Հետո հայտարարում են՝ թշնամին գրավել է, օկուպացրել է։ Երբ զգուշանում էին, ու երբ հնարավոր էր դա կանգնեցնել, ինչո՞ւ որևէ բան չէր արվում։ Հետո նշանակեցին, գտան մեղավորին՝ ՀԱՊԿ-ին։
Այսինքն, ենթադրվում է՝ Հայաստանը ներկայացնող իբր  իշխանությունը ոչ մի բան չպետք է անի, իսկ ՀԱՊԿ-ը պետք է լծվի Հայաստանի շահերի պաշտպանությանը, մի կողմից Հայաստանն ասի՝ մենք ոչ մի բան չենք անում, չենք կրակում, միայն բանակցում ենք, իսկ ՀԱՊԿ-ը պետք է զորք բերի՞ ու կռվի՞ հայկական հողի համար։

Այն, ինչ հիմա կատարվում է  Ռուսաստանում, Ուկրաինայում  ու դրանից բխող բոլոր վատ հետևանքները մեզ համար, այդ բոլորը կանխատեսելի էին դեռ շատ վաղուց, կանխատեսվել են, դրանց մասին հրապարակային հայտարարվել են։ Գաղտնի չի եղել, բոլորը տեղյակ էին, միայն մեր իշխանությունն իբր անտեղյակ էր։

Հիմա, երբ փորձում են արդարանալ, թե զենք չկա, որ առնենք, շատ դժվար է  զենք գնել, պարզ է՝ երբ այս մասշտաբի կռիվ է լինում, ամբողջ աշխարհում էլ սկսվում է  զենքի դեֆիցիտ, դրա համար դա պետք է արվեր վաղուց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած։

Փորձագետները, քաղաքական գործիչները շատ լավ հասկանալով, որ այսպիսի  կոնֆիգուրացիայով սահման ունենալը ինչ է նշանակում անվտանգության տեսակետից, այդ ամեն ինչի մասին զգուշացրել են՝ բաց, հրապարակային։ Որևէ բան այս իշխանությունները չեն ձեռնարկել, ընդհակառակը՝ արել են ճիշտ հակառակը. օրինակ, բանակը ուժեղացնելու փոխարեն, ըստ էության, կազմաքանդել են, ողջ սպայակազմն առավոտից երեկո հարցաքննությունների էր, մեկ ձերբակալում էին, մեկ բաց էին թողնում։ Մինչ օրս կրկնվում է։ Այդ ամեն ինչն ուղղված էր բանակը քանդելուն։ Այլևս չեմ հավատում, որ սա միտումնավոր չէ արված, ու ես տեսնում եմ, որ այս իշխանությունները սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը Հայաստանում, ըստ էության, իրենց նպատակը Հայաստանին հնարավորինս անպատրաստ պահելն է Ադրբեջանի հաջորդ ագրեսիաների դիմաց։ Ադրբեջանն էլ, բնականաբար, դրանից օգտվում է։

Panorama.am-Ադրբեջանը հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է, պաշտոնյաները հայտարարում են նոր պատերազմի հնարավորության մասին։  Ո՞րը պետք է լինի այս իշխանության անելիքը։

Կարեն Վրթանեսյան-Խնդիրը ոչ թե այն է, որ իրենք չգիտեն՝ ինչ պետք է անել, այլ իրենք անում են ճիշտ հակառակն այն բանի, ինչ պետք է արվեր։ Դա է խնդիրը։ Քանի դեռ այս իշխանություններն են ներկայացնում Հայաստանը, քանի այս իշխանություններն են որոշումներ կայացնում Հայաստանի անունից, մենք անընդհատ գնալու ենք նոր պարտությունների։ Այլ տարբերակ չկա։ Անհնարին է։ Այս իշխանությունները Հայաստանը պաշտպանելու նպատակ չունեն։

Այո, նոր պատերազմ հնարավոր է ու մտավախություն ունեմ, որ իրենք այս քաոսը ստեղծում են, որպեսզի հերթական ահռելի կորուստներից հետո ասեն՝ ժողովուրդ ջան ինչ արած, ստիպված ենք, օրինակ, հանձնել Սյունիքը կամ Ջերմուկը կամ ինչ-որ բարձունք։

Այս ֆոնին Ադրբեջանը ծայրահեղ լկտիացել է, արդեն բացահայտ ամենաբարձր մակարդակով հավակնությունները չի էլ թաքցնում Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, ծաղրում են, ասում՝ եթե ձեր սահմանն է, ինչու չեք պաշտպանում։  Ըստ էության, չկա ինչ-որ մի կետ, որտեղ ադրբեջանցին կշտանալու է ու կանգնի։ Մինչ մենք չենք պաշտպանում, իրենք առաջ են գնում, իսկ այս իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մենք չկարողանանք պաշտպանվել։

Panorama.am-Իրանը զպող դեր կարո՞ղ է խաղալ Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով իրանցի պաշտոնյաների, նախագահի հայտարարությունները, որ պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է, Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն։

Կարեն Վրթանեսյան-Սահմանների փոփոխություններն արվում են զենքով և ոչ թե հայտարարություններով։ Իրանի շահերից է բխում այդ հայտարարություններն անելը։ Իրանը կմտնի՞ պատերազմի մի երկիր, որը որևէ կերպ իրեն օգնության չի դիմում։ Չի մտնի։ Մենք հիմա փորձում ենք փրփուրներից կախվել՝ փրկություն ենք փնտրում Փելոսիի գրկում, ՀԱՊԿ-ում, Պուտինի հայացքում, Իրանի այս կամ այն խոսքերում։ Չկա այդպիսի բան։ Մենք կարող ենք մեր երկիրը պահել, միայն եթե մենք ենք այն պաշտպանում։ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որ հայը չկարողանա իր երկիրը պաշտպանել, հայն իր երկում չապրի։ Այս ամեն ինչի արդյունքը սա է լինելու։

Panorama.am-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս այցելել է Բերձոր քաղաք, որը օգոստոսի  վերջին հանձնվել է ադրբեջանական կողմին, սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, խոսել ինչ-որ քարտեզների մասին։ Արդյո՞ք ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կարողացավ համարժեք արձագանքել, պատասխանել Ալիևի հոխորտանքներին։

Կարեն Վրթանեսյան-Նիկոլ Փաշինյանը Ալիևին չի պատասխանում, Փաշինյանը սպասարկում  է Ալիևի շահերը Հայաստանում։ Անիմաստ է քննարկել Փաշինյանի խոսակցությունները, հայտարարությունները։  Այդ մարդը բազմիցս, հարյուր անգամ ապացուցել է, որ իր խոսքը կոպեկ չարժի։ Պահի տակ ինչ իրեն հարմար է գտնում, խոսում է, հաջորդ վայրկյանին իր իսկ ասածից հրաժարվում է։

Անիմաստ է դա քննարկել։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով, ոչ թե խոսքերով ու հայտարարություններով, անմիջականորեն սպասարկում է  Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Ըստ էության, մենք Հայաստանում գործ ունենք թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի հետ։

Եթե մենք ուզում ենք ունենալ Հայաստան անունով պետություն կամ գոնե որպես հայ առանց թաքնվելու այս հողում ապրենք, այլ տարբերակ չեմ տեսնում, միակ ելքը Փաշինյանի իշխանության հեռացումն է։

Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}