Հայաստանում 7 ամսում արևային էներգիայի արտադրությունն աճել է 2.6 անգամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 5 մլրդ 117.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.9 %-ով։
Մասնավորապես, ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վիճկոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) 7 ամիսներին արտադրել է 1 մլրդ 416.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021թ-ի հունվար-հուլիսի համեմատ աճելով 14.5%-ով։
Նշված ժամանակահատվածում 56.7%-ով ավելացել է հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1.2 մլն կՎտ ժամ, ՋԷԿ-երի արտադրությունը՝ 33.5%-ով (2 մլրդ 247.0 մլն կՎտ ժամ)։
Միաժամանակ, ըստ վիճակագրության, նշված ժամանակահատվածում 10.7%-ով նվազել է ՀԷԿ-երի արտադրությունը՝ կազմել 1 մլրդ 323.9 մլն կՎտ ժամ։
2022թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 128.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին