Քաղաքական 15:08 27/09/2022 Հայաստան

Հաջորդ ընտրություններում ՔՊ-ն Սիսիանում կառաջադրի Ալիևին. Նաիրա Զոհրաբյան

«Ինձ համար այդ հարցազրույցի շեշտադրումները սպասելի չէին, բայց ես շոկի մեջ չեմ, քանի որ կանխատեսելի է, թե ինչ գործընթաց է սկսվել: Սկսվել է առաջիկա համազգային կապիտուլյացիային հասարակությանը և քաղաքական որոշ ուժերին համապատասխանատու դարձնելու գործընթաց, ինչը, վստահեցնում եմ ձեզ, չի ստացվի»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին:

Վերլուծելով ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքները՝ բանախոսը հայտնեց. «Ինձ համար զարմանալի չէր, որ Թալինում ՔՊ-ն հավաքեց առավելագույն քվեներ, քանի որ ես գիտեմ, թե այնտեղ ո՞ր կլանն է իր բոլոր օրգանները պատռում ՔՊ-ի համար: Բայց մարդկային առումով ինձ համար շոկ և ողբերգություն էր, որ  թուրքին հանձնած Իշխանասարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը հավաքում է առավելագույն ձայն: Իշխանասարը հանձնած քաղաքական ուժին գնում և ընտրում է Իշխանասարի բնակիչը»:

Նախկին պատգամավորը չհամաձայնեց լրագրողների այն պնդմանը, թե Իշխանասարում ընտրույթունները կեղծված են՝ ցիտելով Իշխանասար համայնքի ղեկավարի խոսքերը. «Ախպորս գերեզման՝ Իշխանասարը գնացել ու ընտրել է Նիկոլ Փաշինյանին»:

Զոհրաբյանի խոսքով՝ Իշխանասարի ընտրությունների արդյունքներն ուրախացրել էին ադրբեջանցիներին:

«Ես ամաչում եմ այն սիսիանցիների համար, կարծեմ 4600 քվե են տվել, որոնք պալիգոնի վերածված Սիսիանում գնացին և իրենց ձայնը տվեցին Փաշինյանին: Ես չեմ բացառում, որ  հաջորդ ընտրություններում ՔՊ-ն Սիսիանում կառաջադրի Ալիևին և դուք, թրքահպատականե՛ր, կգնաք և մեծ ոգևորությամբ կընտրեք Ալիևին, ես մեկ րոպե անգամ դրանում չեմ կասկածում: Իմ խորին ցավակցությունները այն սիսիանցիներին և այն համայքնների բնակիչներին, որտեղ ՏԻՄ ընտրություններ էին և նրանք կատարեցին արժանապատիվ ընտրություն՝ մերժելով, ՀՀ առաջին նախագահի ձևակերպմամբ, ազգակործան պատուհասին:

Նա քննադատական խոսքեր ուղղեց նաև խորհրդարանական և արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերին, որ նրանք չկարաղացան միավորվել և  համայնքներում առաջադրլ միասնական թեկնածու:

«Ասում են՝ բա ինչո՞ւ գնացին ընտրեցին ՔՊ-ին, ո՞րն էր ՔՊ-ի այլընտրանքը: Բացառությամբ 1-2 տեղերի, մենք չտեսանք իրական այլընտրանք, այլ տեսանք Նիկոլի տակդիր, պրակլադկա քաղաքական ուժերի, որնք պատեհ պահին, երբ Նիկոլի ուժերին Սիսիանում կամ այլ տեղ պակասում է 1-2 քվե, խելոք, հնազանդ Նիկոլի փրկողակն են դառնում կոալիցիա կազմելու համար: Նրանք Տիգրան Արզաքանցյանի նման չեն, որ գնան Նիկոլի հետ կզած հանդիպման: Նիկոլը նրանց այլ ֆունկցիա է նախատեսել, ամեն անգամ չի բերում կզարան՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման: Նրանք իբր մերժում են նման տխմարագույն ֆորմատներով հանդիպումները, բայց այսպիսի իրավիճակներում, որպես Նիկոլին այլընտրանք ֆեյք, առաջադրվում են և պատեհ պահին Նիկոլի հետ կազմում կոալիցիաներ կամ հայտարարում, որ ընտրութուններն անցել են ազատ և արդար»,-հայտարարեց Զոհրաբյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:39
Արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը. Տիգրան Աբրահամյան
Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
20:01
Հերթական ապատեղեկատվությունն է. ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  դեկտեմբերի 3-ի  ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՄԱԿ-ում հայտարարել են, որ գենդերային հավասարության առաջխաղացումը 12 տրիլիոն դոլարով կխթանի տնտեսությունը
Վերջին տարիներին աշխարհում նկատվում էր կանանց դրության բարելավվում, սակայն համավարակը բացասաբար ազդեց այս գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մսի ու երշիկեղենի արտադրությունը կրճատվել է
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 32 հազար 451.6 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով։...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի Netflix-ի քաղաքական թրիլլերում՝ մարմնավորելով ԱՄՆ նախկին նախագահի
Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվելու է Netflix-ի նոր՝ «Զրոյական օր» (Day Zero) սերիալում: Ըստ Variety-ի, դերասանը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ֆուտբոլասերը ոտքով հարվածել է գնդակին և հազվագյուտ վնասվածքի պատճառով հաշմանդամ է դարձել
Անգլիայում 37-ամյա Դեյլ Էլիոթը ֆուտբոլ խաղալուց հետո հաշմանդամ է մնացել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Ֆուտբոլասերը գնդակին հարվածելուց...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ի՞նչ անել ստամոքսում այրոց չունենալու համար
Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող: Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Մաշկաբանության ազգային կենտրոն»-ից փախած կալանավորը հայտնաբերվել է․ ՔԿԾ
ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող,...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՆԳՆ կազմն ու հետևանքները
Վերջերս Կառավարությունն ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու և ԱԻՆ-ի վերացման վերաբերյալ փաթեթը։ Այս փոփոխության մեջ սակայն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի սադրանքները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հունաստանում զենքով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից
ՆԱՏՕ-ի տանկերով բեռնված գնացքի վագոնները Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում դուրս են եկել ռելսերից։ Դեպքի վայր է բերվել տարբեր տեխնիկա,...
Աղբյուր` Panorama.am
17:49
Արման Մելիքյան. Լավրովի այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է
Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.  «Լավրովի ասածն այն էր, որ պաշտոնական Երևանն այլևս Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մի շարք մարզերում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի
Երևանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի: Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։ Մետրոպոլիտենից...
Աղբյուր` Panorama.am
17:13
Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետևանքով առնվազն 200 մարդ Է զոհվել, պետական, հասարակական և մասնավոր կազմակերպություններն էլ կրել...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հռիփսիմե Ստամբուլյան. Յուրաքանչյուր հայ պետք է սթափվի
«Վերածնվող Հայաստան»  կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը, որ հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, գրել...
Աղբյուր` Panorama.am
16:55
Աղաբաբյան. Ինչի՞ դիմաց են թուրքերը համաձայնել բացել ճանապարհը
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է. «ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Տեր Ասողիկ. Թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը
Աղբյուր` Panorama.am
16:30
Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ • Թուրքերը Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում փակել են...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝...
Աղբյուր` Panorama.am
16:08
Աբովյան. Չչզարմանաք, երբ նույն «բնապահպանները»կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Այս պահին Բերձորի միջանցքի արգելափակված հատվածում տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
15:56
Նեդ Փրայս. ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ Հարավային Կովկասի խաղաղ ապագան ապահովելու համար
Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
15:48
76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և...
Աղբյուր` Panorama.am
15:39
Պատգամավոր. Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը...
Աղբյուր` Panorama.am
15:28
Արցախի ՄԻՊ. Այս պահին Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ...
Աղբյուր` Panorama.am
15:21
ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ Արցախ-Հայաստան ճանապարհը բացելու հարցով
Արցախ-Հայաստան ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
15:14
«Ապրելու երկիր». Ադրբեջանն ապացուցում է, որ Արցախը և արցախցիները չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Արցախի ԱՆ. Լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների՝ Արցախից ՀՀ տեղափոխումը
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն...
Աղբյուր` Panorama.am
14:52
Թշնամին շատ պարզ խնդիր ունի՝ կտրել Արցախը Հայաստանից. էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան գրում է. «Թշնամին շատ պարզ խնդիր ունի՝ կտրել Արցախը Հայաստանից նենց, որ նույնիսկ իր գործընկեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան
13:59 02/12/2022

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}