
Հրդեհ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11։48-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղին հարակից դաշտերում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ»,- հայտնում են ԱԻՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր

Բորիկ Կոյտիկով. էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա՝ անօրինական երկրում ենք ապրում

