
Երկու ազգ, մեկ հայրենիք՝ Հայաստան
«Եզդիների հայրենասիրությունը, հավատարմությունն ու քաջությունը պատմական փաստերով հիմնավորված հայտնի թեմաներ են։ Նաև՝ ասքերի, հեքիաթների ու ավանդույթների նյութ, իսկ Արցախյան պատերազմներից հետո՝ արդեն մերօրյա իրողություն։
Եղբայր եզդի ժողովրդի հերոսական պայքարի և սխրանքների բազմաթիվ օրինակներ կան․ եզդիներն ու հայերը միասին են կռվել ընդհանուր թշնամու դեմ, միասին են պաշտպանել ընդհանուր Հայրենիքը։ Ի նշան շնորհակալության՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրով նախատեսված կրթամրցանակներից մեկը նվիրված է հերոս եզդիների հիշատակին։ ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացվող այս կրթամրցանակն արդեն 2-րդ անգամ է շնորհվում արևելագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողների»,- նշված է «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
«Կրթամրցանակակիրների հարցում հաջողակ ենք․ մեր առաջարկը՝ այցելել եզդիաբնակ գյուղ, ընկերանալ ու աշխատել եզդի երեխաների հետ, մրցույթի հաղթողներ Մարիամ Զազյանը, Սմբատ Ալեքսանյանն ու Տիգրան Չանդոյանը ջերմորեն ընդունեցին: Ի մի բերեցինք հանդիպման ու կայանալիք դասի մասին մեր պատկերացումները, խորհրդակցեցինք մասնագետների հետ, ուսանողները Բորիս Մուրազիի նվիրած գրքերից հատվածներ ընտրեցին և ուղևորվեցինք Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղ։
Համայնքի հիմնական (մինչև 9-րդ դասարան) դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրեց դպրոցի կրթական խնդիրները․ դրանք շատ են, բայց առաջնային կարիքները հետևյալն են․
• եզդիերենի ուսուցիչ,
• ազգային երգ ու պարի դասավանդում,
• եզդիերեն լույս տեսնելիք պարբերական։
․․․Աշակերտների հետ հանդիպումից առաջ, եթե անկեղծ լինենք, հուզվում էինք։ Բայց դպրոցի գրադարան-դահլիճում մեզ այնքան սիրով ու պատվախնդրորեն ընդունեցին, այնպիսի անմիջական մթնոլորտ հաստատվեց, որ մեզ մնում էր միայն վայելել խելացի, օժտված, բարյացակամ երեխաների հետ աշխատելու հաճույքը։ «Կարդա՛։ Մտածի՛ր։ Երազի՛ր։ Գործի՛ր»․ - մեծ-մեծ տառերով պատգամում է դպրոցը։
«Մենք եկել ենք ոչ միայն շփվելու, ծանոթանալու, ընկերություն անելու, այլ նաև ձեզանից սովորելու համար»,- Տիգրան Չանդոյանն ասաց։ Մարիամը նույնպես ներկայացավ ու առաջարկեց երեխաներին պատմել իրենց մասին։ Աշակերտների կարճ, ինֆորմատիվ և լավ ձևակերպված պատասխանների խորքում երևաց դպրոցի մանկավարժների ամենօրյա նվիրյալ աշխատանքը:
Նրանցից երկուսը՝ շախմատի ուսուցչուհի Ֆլորա Մարտիրոսյանն ու «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագրով Շամիրամ եկած Անահիտ Խաչատրյանը, ներկա էին և ժամանակ առ ժամանակ իրենք էին պատմում երեխաների շնորհների մասին։ Ալիխան Քյարամյանն ինքնուս նկարիչ է, ցուցադրում է իր աշխատանքները՝ Տիգրան Մեծի դիմանկարը, «Ամանորի երազանքը», «Մոդելներ» և այլ ստեղծագործություններ։ Ուրիշ լավ նկարողներ էլ ունեն, բանաստեղծներ՝ նույնպես․ Աննա Թամոյանը կարդում է «Սահմանին կանգնած» հուզիչ ոտանավորը, որը նկարազարդել է ընկերուհին՝ Գյոզալ Մհոյանը․ երեխաներից մեկն ուզում է սցենարիստ դառնալ, մյուսն՝ իրավաբան․․․
Սիրուն, խայտակն, դեղձաթուշ երեխաների հետ շփումն աստիճանաբար ջերմանում էր։
Սմբատն ու Տիգրանը եզդիերեն նյութ են կարդում՝ «Տերն ու ծառան», որի բովանդակությունը սա է (թարգմանությունը Սմբատ Ալեքսանյանինն է)․
«Լավն ու բարին՝ մեզ լսողներին ու ներկաներին։ Մի անգամ տերը հիվանդացավ և տեսնելով, որ իր վիճակը լավ չէ, դիմեց իր ծառային.
– Գնա՛ բժիշկի մոտ ու ասա, որ տերդ հիվանդ է:
- Երբ բժիշկը հարցնի, թե քո տիրոջ վիճակն ինչու է վատ, ի՞նչ պատասխանեմ,-ասաց ծառան:
Տերն ասաց.
- Գնա՛, ասա՛՝ իմ տիրոջ գլուխն ուռել ու դդում է դարձել, քիթը ուռել - գազար է դարձել, ձեռքը ուռել - վարունգ է դարձել, փորը ուռել - ձմերուկ է դարձել, ոտքերը ուռչում - ջուր են դառնում: Ծառան ասաց.
- Տե՛ր, այդքանը չեմ հիշի, գնամ բժիշկին ասեմ՝ տերս բոստան է դարձել:
Մեր պատմությունն ավարտվեց, լավն ու բարին՝ մեզ լսողներին ու ներկաներին»։
․․․Պստպստան աչուկներ, հումորով միջամտություններ, ինքնատիպ մեկնաբանություններ՝ երեխաների երևակայությունն անսպառ էր։
Մեր գործընկեր, լոսանջելեսաբնակ արվեստագետ Իռեն Ծատուրյանի կողմից երեխաների համար նվերներ էինք պատրաստել՝ նկարչական պարագաներ, որոնցով առաջարկեցինք նկարազարդել պատմությունը։ Սիրով ներկայացնում ենք երեխաների աշխատանքները։
․․․ Նախատեսված ժամանակը վաղուց անցել էր, բայց դժվարանում էինք բաժանվել իրարից։ Պայմանավորվեցինք հաճախ հանդիպել, պարապել, նկարել, ֆուտբոլ խաղալ, շարունակել մեր ընկերությունը։
Տպավորված ու ոգևորված էինք։
«Երեխեքը մեկը մեկից հրաշալի, տաղանդավոր, օժտված էին, աննկարագրելի դրական էներգիա ստացանք նրանց հետ շփումից։
Ամենաշատը ինձ ուրախացրեց նրանց հայրենասիրությունը` սերը առ Հայաստան։
Շատերը դա արտահայտել էին արվեստի ու գրականության միջոցով», - Տիգրան Չանդոյանի ֆեյսբուքյան գրառումն է այցից հետո՚
Իսկ լավագույն անակնկալը ուսուցչուհի Անահիտ Խաչատրյանի առաջարկով երեխաների՝ թղթին հանձնած տպավորւթյուններն էին, որ նա ուղարկեց հաջորդ օրը։ Դրանք նույնպես զետեղված են ալբոմում։
Լավ ընկերության ու համատեղ աշխատանքի մեկնարկը տրված է։
Ցանցային կրթամշակութային աշխատանքի պլանները՝ նույնպես»,- կարդում ենք «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխություն
- «Ոսկի սերմեր». Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրը
- «Ոսկե սերմեր». Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրները
- «Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները
- «Ոսկի սերմեր»․ Վաչագան Մանուկյանի անվան Երախտիքի և հարգանքի կրթամրցանակը կհանձնվի մայիսի 23-ին
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնում
- «Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր

Բորիկ Կոյտիկով. էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա՝ անօրինական երկրում ենք ապրում

