Քաղաքական 17:16 29/09/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ  Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«1. Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։

2. «Թույլատրված» է առանց ավելորդ սենտիմենտի հանել զորքերը և հարյուր հազարավոր մարդկանց դատապարտել դժոխքի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի արածը Աֆղանստանում։ Հետևաբար՝ նույնը կարող են անել ռուսները Արցախից, եթե մեր երկրի հետ հարաբերությունները սկսեն գնալ այլ հունով։ Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնողները սա շատ լավ հասկանում են և գուցե ոմանք հասկանալով էլ հենց կառուցում են իրենց քայլերը։ Հանրության նորանոր շերտեր ընկնում են նրանց ազդեցության տակ, որովհետև մարդկանց հետ հակառակ բացատրական աշխատանքը ոչ ոք չի տանում։

3. «Թույլատրված է» պետությունները փլուզել՝ մեծ ավերածություններով՝ Սիրիա, Ուկրաինա և այլն։

4. «Թույլատրված է» իրական աջակցության փոխարեն, իրական աղետը կանգնեցնելու փոխարեն՝ անել գեղեցիկ դատապարտող հայտարարություններ, ֆեյսբուքյան գրառումներ, կոչեր և այլն՝ զրոյական կիրառական արժեքով։ Մենք կարող ենք ստանալ աշխարհի լիդերների կոչերը, աջակցության հուզախառն գրառումները, «մենք բոլորս հայ ենք» ֆլեշմոբերը, բայց հընթացս շատ հանգիստ կորցնել մեր հայրենիքը։

5. «Թույլատրված» է զորքերը հետ քաշելու՝ աշխարհի լիդերների կոչերը բանի տեղ չդնել և այդ ընթացքում ինժեներական ամրացման աշխատանքներ տանել ուրիշի հողում։ Այն, ինչ անում է Ադրբեջանը այսօր։

6. «Թույլատրված է» պետություն չունեցող և պետական մտածողություն չունեցող ժողուվուրդներին օգտագործել, կուտ տալ, հուսադրել և վերջում գցել. օրինակ` Սինջարի եզդիներին թողնել անպաշտպան թուրքական F-16-ների ռմբակոծությունների տակ, կամ` քրդերին։ Հիմա հերթի մեջ, կարծես թե, հայերս ենք։

7. «Թույլատրված է» անվերջ խոսել սեփական օրակարգից, բայց այդպես էլ չգիտակցել, թե դա ինչ է։ Փաշինյանի` ՄԱԿ-ի ելույթից և Մակրոնի հետ հանդիպումներից, ԱԽՔ-ի ամերիկյան հանդիպումներից հետո, խորհրդարանական ընդդիմությունը պետք է հանրության առաջ տագնապ հնչեցներ և բառիս բուն իմաստով շիկացներ խորհրդարանը։ Պահանջեր փակ նիստեր, տեղեկատվություն, բացատրություններ, և նաև այդպես արթնացներ հանրությանը։ Մի քանի հոգով որոշել են փոխել երկրի արտաքին կուրսը, անվտանգային համակարգը, դեմարշներ են անում դաշնակցի հանդեպ, հրապարակայնացնում են թեմաներ, որոնք բացառապես իշխանությունների փակ աշխատանքի դաշտում են։ Սա երկրի ճակատագրի վրա, պետության ապագայի վրա, այստեղ ապրող միլիոնավոր խաղաղ բնակչության վրա խաղադրույք կատարել է նշանակում, իսկ խորհրդարանական ընդդիմությունը, որպես ինստիտուտ, չի անում երկու կարևոր քայլ՝ ա) չի բացատրում լայն հանրությանը՝ թե ինչ է կատարվում և դրա վտանգները, բ) չի օգտագործում իր խորհրդարանական լծակները` գործող վարչապետին միանձնյա կառավարման կոմֆորտից հանելու համար։

8. «Թույլատրված է» քաղաքական և մարդկային անմեղսունակությունը։ Բարձր պաշտոնյաներին և այլոց կարելի է ամեն անմիտ բան ասել ու անել և երկիրը տանել արկածախնդրության, աղետի։

9.«Թույլատրված է» դժվար պահին լքել քեզ ճակատագրով վստահվածը, մտածել բացառապես սեփական անձի և ընտանիքի մասին՝ ժողովրդին թողնելով աղետի առաջ։ Օրինակ՝ ՀՀ 4-րդ նախագահը, որը, վտանգ զգալով, ծածուկ թռավ Լոնդոն և միայն այնտեղից հայտարարեց՝ ժողովո´ւրդ, էլ ձեր նախագահը չեմ, վրաս հույս չդնեք։ Ու դրանից հետո էլ շարունակում է հայ ժողովրդին հորդորներ և կոչեր անել։ Ինչո՞ւ եմ սա հիշեցնում. որովհետև, հենց իրավիճակը դառնա օրհասական, բազմաթիվ ունևորներ, պաշտոնյաներ, կոկորդ պատռող «հայրենասերներ» , կոնֆորմիստներ լքելու են Հայաստանը և հեռվից հետևելու հայրենիքի աղետին։

10. «Թույլատրված է» շատ հեշտ սկսել պատերազմ։ Օրինակները բազմաթիվ են։ Ու «թույլատրված է» չհասկանալ, որ հարցի լուծումը ոչ թե Հայաստանը Սիրիայի վերածելն է, ոչ թե նոր ցեղասպանության թատերաբեմ սարքելը, այլ՝ ռազմաքաղաքական լուծումներով պատերազմը կանխելը, նախկին պատերազմից հետո գրագետ կազմակերպմամբ վերականգնվելը։ 

Լավ փոփոխությունների շարքից. Հայաստանում սկսվում է յուրօրինակ մի հեղափոխություն, կարծես թե սկսում է կարևորվել խելոք խոսքը, և ֆեսյբուքյան հորդաները սկսում են նահանջել։ Թուրքի՝ Ջերմուկի մատույցներում հայտնվելն այնուհանդերձ թողել է շոկային ազդեցություն։

Թվարկածս՝ այսօրվա աշխարհի «թույլտվությունները» մտահոգության և սթափության կոնսոլիդացիայի առանցքն են, և սա մատչելի լեզվով պետք է կարողանանք արագ բացատրել հայ հասարակությանը։ Այս առանցքում կարող է շատ արագ սկսվել միջընտրազանգվածային երկխոսությունը։ Մեզ լուծումներ են պետք։ Ժամանակը քիչ է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, տուժող է ճանաչվել՝ խաղաղ ակցիաների ընթացքում իրեն բերման ենթարկելիս ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:22
Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը
Նոյեմբերին Բելառուսում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների խորհուրդների և...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՄԻՊ-ը և նրա ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ
 Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:58
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ի, նրա որդու և եղբոր նկատմամբ
1999-2012 թվականներին Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար հանդիսացած Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ինչո՞վ է փաշինյանական իշխանությունը տարբերվում ադրբեջանականից` ոչնչով․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանի իշխանությունը 2 ամսով երկարացրեց գեներալ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Փոխարժեքի շուկայում առաջացել է աննորմալ վիճակ, քանզի մեր երկիրն է աննորմալ վիճակում հայտնվել․ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով դրամի անկման պատճառներին, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:26
Փաշինյանի երեք սկզբունքները, որոնց դեպքում կարող են ստորագրել խաղաղության պայմանագիրը
 «Այսօր կարևոր խնդիր է՝ կարողանանք այնպես անել, որպեսզի խաղաղ գործընթացը շարունակվի ՝ մի քանի սկզբունքների հիման վրա։ Ընդ որում՝ այդ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 միլիոն ֆրանկ է հատկացրել այն մարդասիրական կազմակերպություններին, որոնք Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Մեր ատոմակայանում ամեն ինչ փոխվել է, բացի աշխատակիցներից․ Գնել Սանոսյան
Ատոմակայանների հետ կապված գործընթացները բավական պարզ ու հստակ են։ Այսինքն՝ կան չափորոշիչներ, կա կայան և կան կոմիտեներ, խմբեր, մասնագետներ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
18:39
ՌԴ-ում 2023թ․-ի հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարվելու վերաբերյալ ՊԵԿ-ի հայտարարությունը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են...
Աղբյուր` Panorama.am
18:26
Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ․ Արարատ Միրզոյան
«ՀՀ-ն ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել և արձագանք միջամտություն է պահանջել բոլոր միջազգային կառույցներից և առաջին հերթին՝...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Սյունիքը ինչքանո՞վ ծախեցիք» հարցը հունից հանեց Փաշինյանին
«Եռաբլուրում լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշորհել էիք»։
Աղբյուր` Panorama.am
18:12
Դուք մեր անկախության թշնամին էլ եք, ինքնիշխանության թշնամին էլ եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին
«Հազարամյա պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափվեց, Արցախի ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման, ցեղասպանության թուրք-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:09
Իրական դավաճաններ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԻՐԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ Երեկ, մեծ հումանիստ, ԵՄ հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Նման հայտարարություններից հետո միանգամից արժանացաք գլխավոր ցեղասպանի գովասանքին. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին
«Հայաստան պետության առկայության պայմաններում տեղի ունեցով հայերի մի նոր ցեղասպանություն: Սա փաստ է»,-կառավարության հետ ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:48
Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Դուք էլ գնացեք ապահով Բաքու կամ Վարդաշեն
«Այստեղից մեկն ասում էր՝ մեզ ասում են մի փոքր իջեցրեք Արցախի հարցում կարգավիճակի նշաձողը և միջազգային լայն կոնսոլիդացիա կունենանք։ Մի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ինչպես և սպասելի էր՝ սկսեցին Գանձասարից
Հայաստանը Գանձասարի վանքում «ապօրինի վերանորոգման և վերականգնման» աշխատանքներ է իրականացրել: Նման հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մայր Աթոռ. Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ֆիզմաթ դպրոց. Աշակերտ ընդունելու հնարավորություն այլևս չունենք
Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում սովորած ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել. Փաշինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց դեռևս...
Աղբյուր` Panorama.am
17:24
Փաշինյանն այսօր կմեկնի Իսպանիա
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:   Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նա հոկտեմբերի 5-ին...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իշխանություններն Արցախը մատաղ արեցին՝ պատճառաբանելով, որ այն անում են հանուն Հայաստանի անկախության. Արթուր Խաչատրյան
«Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց հայ ժողովրդի դեմ, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Նախկին պատգամավոր. Դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, վերջ ի վերջո դուք ի վիճակի՞ եք ինչ որ հարց լուծել
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն ահազանգում է դասագրքերի դեռևս չլուծված խնդրի մասին. «Հասկանում եմ, որ հիմա բոլորս մտահոգված և...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենա դա անել. Փաշինյան
«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը։ Նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ մեր մեղքով»,-...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տնտեսագետ. 10 օր անգործությունից հետո ԿԲ-ն «ունեզրկեց» մեր քաղաքացիներին
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, արձագանքելով արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերին ու դրա հետևանքներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
16:58
Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել արցախցի Լուսեն
Արտաշատի  բժշկական կենտրոնում հոկտեմբերի 2-ին  լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի զավակը, ում...
Աղբյուր` Panorama.am
16:49
Կաթողիկոսն առկա մարտահրավերների լուծման գործում կարևորել է ազգային ներուժի համախմբումն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերն աճել են 95-ով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում դիտվում է COVID-19-ով պայմանավորված հիվանդության դեպքերի աճ,...
Աղբյուր` Panorama.am
16:37
Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բաղերինի հետ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Օհանյան
18:03 03/10/2023

Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}