Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալվել են Աննա Գաբրիելյանն ու նրա տրանսգենդեր ամուսինը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձերբակալվել է հայազգի բժիշկ Աննա Գաբրիելյանը և նրա տրանսգենդեր ամուսինը, որը բանակի սպա է։ Այս լուրը տարածվել է ամերիկյան մամուլում։
Նրանք մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ՝ մասնավորապես այս տարվա օգոստոսից, ըստ հրապարկումների, ՌԴ-ին են փոխանցել առողջապահական գաղտնի տվյալներ։
36-ամյա Աննա Գաբրիելյանը Johns Hopkins հետազոտական ինստիտուտի աշխատակից է։ Նրանք մեղադրվում են գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի գործակալին, որը ներկայացել է որպես Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ՀԴԲ-ն իմացել է, որ Գաբրիելյանը կամավոր օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին Վաշինգտոնում իր դեսպանատան միջոցով:
Մամուլը, վկայակոչելով մեղադրական եզրակացության հրապարակված տվյալները, գրում է, որ օգոստոսի 17-ին Բալթիմորի հյուրանոցներից մեկում հանդիպման ժամանակ Գաբրիելյանը ՀԴԲ-ի գաղտնի գործակալին ասել է, որ Ռուսաստանին օգնություն է ցուցաբերում պատրիոտիզմից ելնելով, պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, եթե նույնիսկ դրա գինը լինի աշխատանքից ազատվելը կամ բանտ նստելը։
Գաբրիելյանը գործակալին ասել է, որ ինքը դիմել է Ռուսաստանի դեսպանատան էլեկտրոնային փոստով և հեռախոսով՝ առաջարկելով Ռուսաստանին օգնություն ինչպես իր, այնպես էլ իր կողակցի՝ Հենրիի կողմից։
Նա նշել է, որ Հենրին ներկայում ինֆորմացիյաի ավելի կարևոր աղբյուր է, քանի որ ունի տեղեկություններ, թե ինչպես են Միացյալ Նահանգների զինվորականները ռազմական հոսպիտալ հիմնում պատերազմական պայմաններում, ինչպես նաև Միացյալ Նահանգների զինվորականների կողմից ուկրաինացի զինվորականներին տրամադրված նախորդ վարժանքների մասին։
Հենրին ամերիկյան մամուլի վերնագրերում հայտնվել էր 2015 թվականին, այդ ժամանակ նա բանակի առաջին գործող սպան էր, որ բացահայտ հայտարարեց իր տրանսգենդեր լինելու մասին։
Ամբաստանյալներին սպառնում է առավելագույնը հինգ տարի ազատազրկում դավադրության մեղադրանքով և առավելագույնը 10 տարի ազատազրկում առողջապահական տեղեկատվության բացահայտման յուրաքանչյուր դեպքի համար:
Johns Hopkins Medicine-ի խոսնակն ասել է. «Մենք ցնցված են, մտադիր ենք համագործակցել քննիչների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ