Թուրքիայում վախենում են՝ «Միր» քարտերի հետ կապված խնդիրների պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն այցելի իրենց երկիր
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն ակնկալում է, որ երկրի կառավարությունը որքան հնարավոր է շուտ կլուծի ռուսական «Միր» վճարային համակարգի աշխատանքի խնդիրը։ mk.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Քեմերի (Անթալիայի մարզ)) զբոսաշրջիկների և գործարարների ասոցիացիայի նախագահ Ռայզա Սոնմեզը։
«Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները ազգային մասշտաբի և կարևորության հարց են»,- ասել է նա։
Նա մտահոգություն է հայտնել, որ «Միր» քարտերի հետ կապված խնդիրների պատճառով ռուս զբոսաշրջիկները կսկսեն փոխել իրենց նախասիրությունները՝ հանգստի համար ընտրելով այլ երկրներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական բոլոր բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը։