Հասարակություն 14:42 30/09/2022 Հայաստան

Գեղամ Շախբազյանը պաշտոնանկ է արվել

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել  Գեղամ Շախբազյանին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։

Հիշեցնենք, որ այս տեսչական մարմնի նկատմամբ մեծ քննադատություն առաջացավ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Պարզվեց՝ տեսչական մարմինն այնտեղ խախտումներ է հայտնաբերել, սակայն դրանք վերացնելու հարցում հետևողական չի եղել։

Շախբազյանի խոսքով, ազատման դիմում ինքն է ներկայացրել։ Հրաժեշտի խոսքում պայթյունի մասին պատասխանատվության վերաբերյալ խոսք չկա։

Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.

«Սեպտեմբերի 29-ից սեփական դիմումիս համաձայն դադարեցնում եմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում գործունեությունս։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման բարձր և պատասխանատու պաշտոնն այս տարիների ընթացքում ինձ վստահելու համար։
2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստանձնել եմ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, երբ փաստացի կառույցը կազմավորված չէր։ Աշխատանքային գործունեությանս առաջին օրվանից և դրան հաջորդող տարիների ընթացքում ՏՄ ղեկավարի պաշտոնում ես և իմ թիմը լծվել ենք Տեսչական մարմնի կազմավորման, և կայացման բարդ գործին։ Աշխատանքիս վերաբերվել եմ պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ, ջանք չխնայել՝ օր առաջ ՏՄ վերահսկողության ոլորտներում առկա յուրաքանչյուր խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներ իրականացնելուն։

Որպես Տեսչական մարմնի հիմնադիր ղեկավար՝ այս ընթացքում որդեգրել եմ այն սկզբունքը, որ Տեսչական մարմնում առկա ռեսուրսով և գործիքակազմով պետք է և պարտավոր եմ անել առավելագույնը՝ Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում անվտանգությունն ապահովելու, կանխարգելիչ-իրազեկող միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ, և հիմա վստահաբար նշում եմ, որ դա ինձ հաջողվել է։

Այս տարիների ընթացքում հազարավոր տնտեսավարողների մեջ կարողացանք ձևավորել ու արմատավորել այն գիտակցումը, որ անընդունելի ու մերժելի է օրենքի ու օրինականության շրջանակներից դուրս գործելաոճը»։

Մինչդեռ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ  քրեական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (ք. Երևան, Արշակունյաց պող., 15 շենք)՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման N 10 հավելվածով նախատեսված ստուգաթերթի:

Ստուգման արդյունքներով օբյեկտում փաստացի հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների  16 խախտումներ: Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:

Ըստ դատախազության, մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի  առաջացման պատճառ են հանդիսացել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնապես հայտնի է, որ ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է որպես անհետ կորած։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:35
Թուրքիայից հայտնում են, որ ԱՄՆ-ն իրենց ստիպում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել
ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է...
Աղբյուր` Panorama.am
11:24
Հուլիսի 1-ից ուկրաինական վիզա է ստացել ընդամենը 12 ռուսաստանցի
2022թ-ի հուլիսի 1-ից Կիևի կողմից վիզային ռեժիմի ներդրումից ի վեր ուկրաինական վիզա է ստացել 12 ռուսաստանցի։ «Ռիա Նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
11:08
ՆԱՏՕ-ն կարող է արհամարհել Թուրքիայի կարծիքը
Եվրոատլանտյան համագործակցության ռուսական ասոցիացիայի նախագահ Տատյանա Պարխալինան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ ՆԱՏՕ-ում, աճող...
Աղբյուր` Panorama.am
11:00
ԱՄՆ-ն Ուկրաինային F-16 կործանիչներ չի մատակարարի. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային չի տրամադրի F-16 կործանիչներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
10:52
Վահե Հովհաննիսյան. Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ՝ որոշումներ կայացնելու համար
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.  «Մաս 1. Նարատիվները Մենք սխալ նարատիվների թակարդում...
Աղբյուր` Panorama.am
10:40
ԱԱԾ-ն հայտնում է պետական դավաճանության նոր դեպքի մասին
Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
10:27
Թեհրան. ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ կհանգեցնի պատերազմի
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի լայնածավալ հակամարտության՝ հետևանքներով ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Արաբագետ. Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումը նվեր էր Ալիևի համար
Արաբագետ Արմեն Պետրոսյանը, որ հետևում է տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող  զարգացումներին, գրում է. «Գուցե առաջին հայացքից...
Աղբյուր` Panorama.am
10:04
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին գազալցակայանի պայթունի հետևանքով տուժել է 3 մարդ
Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի դատարանում պնդել են` պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի  գործով դատավարական լսման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». Ծավալուն ստուգումներ են սպասվում ապօրինի ծառահատումների հետ կապված
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության կողմից բավական ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». Բրյուսովի կառավարման հարցն օդում կախված է մնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ուղիղ մեկ ամիս է, ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Ոստիկանությունը «ՍԻԼ Ինշուրանս»-ի հետ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Փաստ». Առաջնային հարվածի տակ են հայտնվելու ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը,...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Հրդեհի գործով երկրորդ անձը կկալանավորվի. Ո՞վ է նա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը կրկին արցախցիների հետ փակ հանդիպման ժամանակ հեռահար հակադրվել է պետնախարարին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին շրջայց է կատարում Արցախի համայնքներով,...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Մոտ երկու տասնյակի հասնող նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ դեսպաններ, մերժել են ԱԳՆ-ի հրավերը
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Ոչ՛ Իրանի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Նախկին քաղաքապետն ու թաղապետը խնամիանալու ճանապարհին են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Արցախի հարցով մեծ աշխատանքներ է կատարում Շառլ Ազնավուրի որդին
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ավելի ու ավելի նկատելի են դառնում եվրոպական մի շարք երկրների ու կառույցների կամ նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ողջ մեղքը բարդվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ կայացած Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Իշխանության հաջորդ զոհը լինելու է Գեղամ Մանուկյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում փետրվարի 7-ին...
Աղբյուր` Panorama.am
09:11
Հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նստել սպասում ենք, թե Արցախը որքան կձգի. Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Նստել սպասում ենք, թե Արցախը որքան կձգի... ԽՍՀՄ-ում մի ֆիլմ կար «Калина Красная»:...
Աղբյուր` Panorama.am
08:45
ԱՄՆ-ում տղամարդը մտել է անծանոթ կնոջ տուն և հագուստով լոգանք ընդունել
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի բնակչուհին սեփական տանը հայտնաբերել է անծանոթի, որը հագուստով լոգանք էր ընդունում:...
Աղբյուր` Panorama.am
08:30
Իջևան-Երևան ճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. կան զոհեր և տուժածներ
Հունվարի 31-ին, ժամը 00:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին՝...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ձյուն, մառախուղ, մերկասառույց, ճանապարհները՝ 08:00-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Որ հասցեներում լույս չի լինելու այսօր
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:40
Հրապարակվել է բռնցքամարտի Հայաստանի առաջնության վիճակահանության արդյունքները
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է բռնցքամարտի Հայաստանի առաջնության վիճակահանության արդյունքները։ «Կայացել է բռնցքամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:31
Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել է Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Արարատի մարզի դատախազությունը երկար մտածելուց հետո որոշեց, որ չպետք է համակերպվի ՀՅԴ Արտաշատի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանը ձյունից հետո
12:07 30/01/2023

Երևանը ձյունից հետո

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}